Skip to main content

Posts

Եգիպտոսում ՀՀ դեսպան. Առանց Թուրքիայի անկեղծ ապաշխարության, մեր տարածաշրջանում անվտանգությունը միշտ վտանգված է

«Ալ-Ահրամ» պարբերականը տպագրել է Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի` «Հայաստանն այսօր» վերնագրով հոդվածը

TwitTerroR. Սոցցանցերը` որպես արևմուտքում իսլամի ադապտացման անուղղակի խթան

2003-04թթ. ից սկսած մեկը մյուսի ետևից ստեղծվեցին սոցիալական ցանցեր, որոնց օգտատերերի թիվը կարճ ժամանակահատվածում կտրուկ աճեց: Ամբողջ աշխարհում փոխվեց ինֆորմացիայի տարածման ոչ միայն արագությունը, այլ նաև որակը և բովանդակությունը

Թակի ուդ-Դին ան-Նաբհանի. «Հիզբ ուլ-Թահրիրի հայեցակարգը»

1953 թվականին Արևելյան Երուսաղեմում հիմք է դրվել Հիզբ ուլ-Թահրիր ալ-Իսլամի կուսակցությանը (حزب التحرير), որի հիմնադիրը Թակի ուդ-Դին ան-Նաբհանին ( تقي الدين النبهاني) է: Ան-Նաբհանին Պաղեստինի բանու Նաբհան ցեղից է սերել, ովքեր Աջզամ գյուղն էին բնակեցրել Սաֆադ պրովինցիայում

Հանուն ֆեյսբուքի. ջհանդամ թե Երևանը սիրուն չի լինի

Բոլորն էլ կհամաձայնվեն, որ մեր քաղաքը գեղեցկացնելու լուրջ քայլեր են կատարվում, սակայն ինչպես են մարդիկ վերաբերում այդ փոփոխություններին ու ձեռքբերումներին: Մի մասը հիանում է և գնահատում, ձգտում պահպանել ու նորը ավելացնել, իսկ ի՞նչ են անում մյուսները: Սոցցանցերում նոր նկար ունենալու ձգտումն այնքան մեծ է, որ թքած ունեն, թե Ֆրունզիկի մատը կպոկվի, կոկորդիլոսի կանաչը կփչանա, թե թիթեռի թևերը:

Պոլսահայերը պատրաստակամ են օգնել սիրիահայերին

«Ակօս»-ի հաղորդմամբ պոլսահայերը պատրաստակամություն են հայտնել օգնել Սիրիայում բնակվող, դժվար կացության մեջ հայտնված հայերին: Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ Թաթուլ Անուշյանը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում խուսափել սիրիահայերի հանդեպ իրենց ունեցած պարտականություններից: Երեկ Թուրքիայի հայկական եկեղեցիներում մատուցված պատարագի ընթացքում հայերն աղոթել են Սիրիայում

Հանբալիական մազհաբի գաղափարախոսության հիմքը.Ահմադ իբն Հանբալ

Հանբալիական մազհաբը համարվում է  ժամանակագրական առումով չորրորդ սունիական մազհաբը, որի հիմնադիր Աբու Աբդալլահ Ահմադ իբն Մուհամմադ իբն Հանբալի (164/778-241/855) գաղափարախոսության մասին էլ կխոսվի ստորև: Ահմադ իբն Հանբալը, ով փոքր հասակից մեծ սեր էր տածում գիտության հանդեպ, այն համարում էր անհատակ ծով: Նա  հետաքրքրվել է հադիսներով և եղել է ժամանակի հադիսների լավագույն գիտակը:

Ահլ ալ-Հակկի դավանաբանական առանձնահատկությունները

Ահլ ալ-Հակկը շիական իսլամի ճյու ղերից է, որ տարածված է արևմտյան Իրանում, Իրաքի հյուսիս-արևելյան հատվածում:  Ահլ ալ-Հակկ ի երկու գլխավոր սրբավայրերը՝ Բաբա Յադգարի գերեզմանը և Սուլթան Սոհակի գերեզմանը Փերդիվարում գտնվում են Գուրանի տարածաշրջանում: