Skip to main content

Հանուն ֆեյսբուքի. ջհանդամ թե Երևանը սիրուն չի լինի


Բոլորն էլ կհամաձայնվեն, որ մեր քաղաքը գեղեցկացնելու լուրջ քայլեր են կատարվում, սակայն ինչպես են մարդիկ վերաբերում այդ փոփոխություններին ու ձեռքբերումներին: Մի մասը հիանում է և գնահատում, ձգտում պահպանել ու նորը ավելացնել, իսկ ի՞նչ են անում մյուսները:
Սոցցանցերում նոր նկար ունենալու ձգտումն
այնքան մեծ է, որ թքած ունեն, թե Ֆրունզիկի մատը կպոկվի, կոկորդիլոսի կանաչը կփչանա, թե թիթեռի թևերը:

Պետք չէ փչացնել գեղեցիկը, պետք չէ մի լուսանկարի համար ջուրը գցել աշխատանքը: Եթե ամեն մեկը արձանին գրկի այնպես,  ինչպես կգրկեր նշանածին կամ ամուսնուն, ո՞ւր կհասնենք: Եթե ձեզ թվում է, որ «հա դե մի անգամ կպանք, ինչ եղավ», մի մոռացեք, թե քանի մարդ այդպես կկպնի, արդյուքնում մի անգամի տեղը կլինի տասնյակ, հարյուրավոր հպումներ, ու վերջ. գեղեցիկը փչացավ:




Popular posts from this blog

The Muallaqa of Imru al Qays and Its Translations Into English

The  Muallaqa  of the Pre-Islamic Arab poet Imru al Qays 1  is his most important poem. It is considered by many to be one of the greatest masterpieces of ancient Arabic literature, or even of Arabic literature in general. It has been translated into English several times; the first translation was done by Sir William Jones in the 18th Century, and the most recent just a few years ago, by the Irish poet Desmond O'Grady. Yet in order to truly understand its significance, it is first necessary to first explain a little the background of the time and place in which it was written.

91 տարեկան հասակում կյանքից հեռացավ պրոֆեսոր Բոլշակովը

ԵՊՀ Արաբագիտության բաժին ընդունված ուսանողն առաջին կուրսից իսկ ծանոթանում է մի շարք մասնագիտական գրքերի։ Չնայած մասնագիտական պատմագրությունը անընդհատ զարգանում է, նորանոր գրքեր են տեղ գտնում հիմնական մասնագիտական ընթերցանության շարքերում՝ որոշ գրքեր անսասան մնում են իրենց տեղում։ Այդ կայունների շարքին է պատկանում պրոֆեսոր Օլեգ Բոլշակովի «Խալիֆայության պատմություն» քառահատորյակը [1] ։

ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

Հայաստանի Գերմանականան համալսարանում (Երևան, Այգեձորի 47/3 ) մայիսի 30 -ից հունիսի 4-ը տեղի կունենա «ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ» մեկշաբաթյան սեմինար : Սեմինարի նախագիծը մշակվել է «Պայդեա Պրոջեքթ Ինկուբատորի» շրջանակում (Ստոկհոլմ 2009թ. օգոստոս): Այս շարքի առաջին սեմինարը Հայաստանում անցկացվել է 2010թ. մայիսի 31-ից հունիսի 5-ը՝ ԵՊՀ Արաբագիտության ամբիոնում: Սեմինարը մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալու Երուսաղեմում միջմշակութային երկխոսության համատեքստին ու միևնույն ասպեկտով դիտարկել ազգային և կրոնական փոքրամասնությունների միջև առնչությունները: Սեմինարը ներառում է միմյանց հաջորդող դասախոսություների ու քննարկումների շարք՝ միջկրոնական հաղորդակցության, Երուսաղեմի հայկական համայնքի և Սուրբ քաղաքի կրոնական կարգավիճակի շուրջ։ Ավանդական տեքստերի ընթերցումը, բանավեճ-քննարկումները և ֆիլմի դիտումը հնարավորություն կտան միևնույն համատեքստում ընկալել ավանդականությունն ու արդիական խնդիրները: Աշխատանքային լեզուն՝ գերմաներեն/անգլերեն՝ հայերեն զուգահեռ թարգմանությամբ : Ս...