ԵՊՀ Արաբագիտության բաժին ընդունված ուսանողն
առաջին կուրսից իսկ ծանոթանում է մի շարք մասնագիտական գրքերի։ Չնայած
մասնագիտական պատմագրությունը անընդհատ զարգանում է, նորանոր գրքեր են տեղ գտնում
հիմնական մասնագիտական ընթերցանության շարքերում՝ որոշ գրքեր անսասան մնում են
իրենց տեղում։ Այդ կայունների շարքին է պատկանում պրոֆեսոր Օլեգ Բոլշակովի «Խալիֆայության
պատմություն» քառահատորյակը[1]։
Երեկ կյանքից հեռացավ մեծ գիտնականը, որի կյանքի առյուծի բաժինը ընկել էր
խորհրդային միության ժամանակաշրջանին։ Ժամանակահատված, որի ընթացքում լույս տեսած
գրքերով երբե՛ք չպետք է չափես հեղինակների գիտական խորությունը։ Խորհրդային
պատմագրությունը բազմաթիվ տեղին առիթներով քննադատվել է ու այդ քննադատության
ալիքը անարդարորեն տարել է նաև գիտնականների, որոնց վաստակն անգնահատելի է։
Բարեբախտաբար, հայ արևելագիտության մեջ պրոֆեսոր Բոլշակովի աշխատանքների հանդեպ
հարգանքը շարունակում է մնալ[2]։
Խորհրդային արևելագիտության ջահերից մեկն էլ
գնաց։ Ուզենք թե չուզենք, խորհրդայինը նաև մերն է, հետևաբար մեր արևելագիտության ջահերից մեկը հանգչեց։
Հանգչիր խաղաղությամբ, սիրելի պրոֆեսոր։ Քո
աշխատանքները վառ կպահեն քո հիշատակը ու դեռ երկա՜ր տարիներ սերունդների համար
կբացեն արևելքի եդեմական դռները։
[1] История Халифата. Т. I. Ислам в Аравии. 570—633. М., 1989. 310 с.
2-е изд. М., 2000;
История
Халифата. Т. II. Эпоха великих
завоеваний. 633—656. М., 1993. 294
с. 2-е изд. М., 2000; История Халифата. Т.III. Между двух гражданских войн. 656—696. М., 1998; История Халифата. Т. IV. М.: Вост. лит., 2010. 367
[2] Պրոֆեսոր Բոլշակովի աշխատանքների ամբողջական ցանկը՝
http://www.orientalstudies.ru/rus/images/personalia/pdf/bolshakov.pdf