Skip to main content

Posts

Showing posts with the label Բաշար

Մուբարաք

Եգիպտոսի նախկին նախագահ  Հուսնի Մուբարաքը եղբայրական խորհուրդ է տվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Նա կոչ է արել վայր դնել նախագահի լիազորությունները, ինչպես դա ուզում է սիրիական ժողովուրդը: Նա նաև դատապարտել է «սեփական ժողովրդի դեմ Բաշարի հանցանքները»: Անառակը խոսում է անառակության մասին: 

Հերթը հասավ աղոթողներին...

Սիրիական կառավարությունը այս ուրբաթ ցուցարարներին զսպելու նոր մեթոդ է կիրառել. Կրակ է բացվել աղոթելու հավաքված մուսուլմանների ուղղությամբ:Այս մասին հայտնում են արաբական ԶԼՄ-ները: Արդյուքնում երեք մարդ մահացել է, կան բազմաթիվ վիրավորներ: Դեր ազ-Զորում կրակ  է բացվել Ալ-Արաֆի մզկիթի ուղղությամբ: Նման կերպ փորձում էին արգելակել  աղոթողների քանակի աչը, որոնք աղոթքից հետո  դուրս են գալիս նախագահ Բաշար ալ-ասադի դեմ ցույցի: Հոմսում կրակ է բացվել Քաբա մզկիթից դուրս եկող մուսուլմանների ուղղությամբ: Հալեպում կառավարական  զորքերի զինվորները կրակել են երկու մարդու հենց ցույցի սկզբին: Դամասկոսում ևս կա զոհ: