Skip to main content

Posts

Showing posts with the label արաբ

Արաբ շեյխն իր անունը գրել է այնպես, որ այն երևում է անգամ տիեզերքից

Արաբ շեյխ Համադ իբն Համդանը իրեն պատկանող կղզու մակերևույթին «գրել» է տվել իր անունը այնպես, որ այն կարելի է տեսնել անգամ տիեզերքից: Այս մասին գրում է The Sun -ը: Ավազի վրա գրել են «Hamad »: Շեյխի անվան առաջին երեք տառերը արդեն ջրով են լցվել: Տառերի բարձրությունը մեկ կիլոմետր է, լայնությունը հասնում է երեք կիլոմետրի: Այս աշխատանքը մոտ 22,6   մլրդ դոլար է գնահատվել: Սա շեյխի առաջին կամակորությունը չէ: Նա իրեն պատկանող 200 մեքենաներից, յոթ Մերսեդես ներկել է տվել ծիածանի գույներով: 

Հերթը հասավ աղոթողներին...

Սիրիական կառավարությունը այս ուրբաթ ցուցարարներին զսպելու նոր մեթոդ է կիրառել. Կրակ է բացվել աղոթելու հավաքված մուսուլմանների ուղղությամբ:Այս մասին հայտնում են արաբական ԶԼՄ-ները: Արդյուքնում երեք մարդ մահացել է, կան բազմաթիվ վիրավորներ: Դեր ազ-Զորում կրակ  է բացվել Ալ-Արաֆի մզկիթի ուղղությամբ: Նման կերպ փորձում էին արգելակել  աղոթողների քանակի աչը, որոնք աղոթքից հետո  դուրս են գալիս նախագահ Բաշար ալ-ասադի դեմ ցույցի: Հոմսում կրակ է բացվել Քաբա մզկիթից դուրս եկող մուսուլմանների ուղղությամբ: Հալեպում կառավարական  զորքերի զինվորները կրակել են երկու մարդու հենց ցույցի սկզբին: Դամասկոսում ևս կա զոհ: