Արաբ շեյխ Համադ իբն Համդանը իրեն պատկանող կղզու մակերևույթին «գրել» է տվել իր անունը այնպես, որ այն կարելի է տեսնել անգամ տիեզերքից: Այս մասին գրում է The Sun-ը: Ավազի վրա գրել են «Hamad»: Շեյխի անվան առաջին երեք տառերը արդեն ջրով են լցվել: Տառերի բարձրությունը մեկ կիլոմետր է, լայնությունը հասնում է երեք կիլոմետրի:
Այս աշխատանքը մոտ 22,6 մլրդ դոլար է գնահատվել: Սա շեյխի առաջին կամակորությունը չէ: Նա իրեն պատկանող 200 մեքենաներից, յոթ Մերսեդես ներկել է տվել ծիածանի գույներով: