Նահապետ Ռուսինյան (1819-1876), հայ գրող, մանկավարժ, ազգային գործիչ: Ծնվել է Կեսարիա գավառի Էվքէերե գյուղում, սովորել է Կեսարիայում, այնուհետև՝ Կ.Պոլսում: 1844-51թթ. շարունակել է ուսումը Փարիզի Սորբոնի համալսարանում՝ ստանալով բժշկագիտության դոկտորի աստիճան: 1851թ. վերադառնալով Պոլիս՝ ծավալել է մանկավարժական, ազգային-հասարակական լայն գործունեություն՝ մեծ մասնակցություն բերելով արևմտահայոց Ազգային Սահմանադրության մշակման ու հաստատման աշխատանքներին: Ռուսինյանի «Կիլիկիա» բանաստեղծությունը, գրված 1860թ. հաստատուն տեղ ունի մեր ժողովրդի հիշողության մեջ, շնորհիվ հայրենասիրական ոգու և անկեղծ ներշնչանքի ( դարձել է երգ, երաժշտությունը՝ Գաբրիել Երանյանի):
«Կիլիկիա»
Երբոր բացուին դռներն յուսոյ,
Եւ մեր երկրէն փախ տայ ձըմեռ,
Չըքնաղ երկիրն մեր Արմենիոյ, -
Երբ փայլե իւր քաղցրիկ օրեր.
Երբոր ծիծառն իր բոյն դառնայ,
Երբոր ծառերն հագնին տերև`
Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա,
Աշխարհ, որ ինձ ետուր արև:
Տեսի դաշտերըն Սուրիոյ,
Լեառն Լիբանան և իւր մայրեր.
Տեսի զերկիրն Իտալիոյ,
Վենետիկ և իւր կոնտոլներ.
Կըղզի նման չիք մեր Կիպրեայ
Եվ ո'չ մէկ վայրն է արդարև
Գեղեցիկ քան զիմ Կիլիկիա,
Աշխարհ` որ ինձ ետուր արև:
Հասակ մը կայ մեր կենաց մէջ,
Ուր ամենայն իղձ կ՛աւարտի.
Հասակ մը, ուր հոգին ի տենչ`
Յիշատակաց իւր կարօտի.
Յորժամ քնարն իմ ցրտանայ,
Սիրոյն տալով վերջին բարև`
Երթամ ննջել յիմ Կիլիկիա,
Աշխարհ` որ ինձ ետուր արև:
Աղբյուր՝ Վիքիփեդիա Ազատ Հանրագիտարան