Skip to main content

Posts

Showing posts with the label ցույց

Սիրիական ռազմանավերը և տանկերը գրոհել են Լաթաքիան, կա 6 զոհ

-Կիրակի սիրիական ռազմական ուժերը կրակ են բացել Լաթաքիայի ուղղությամբ, և զոհվել է վեց մարդ,- ասում է Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը: Ռազմանավերը գրոհել են Լաթաքիան և պայթյունները լսելի են եղել մի քանի շրջաններում: Գլխավոր թիրախը եղել է Ռամլեհ շրջանը: Շաբաթ օրը այս շրջանում երկու մարդ է սպանվել և ևս 15-ը վիրավորվել: Լաթաքիայի այս շրջանը համարվում է հակակառավարական ուժերի կենտրոններից մեկը: Ռամլեհից փախուստի են դիմել մեծ թվով ցուցարարներ, հատկապես կանայք և երեխաներ: Ռամլեհը շարունակում  է պահանջել նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի հրաժարականը: Կապի միջոցները՝  հեռախոս, ինտերները, Միջերկարական ծովի արևելյան ափում կտրված են:  

Հերթը հասավ աղոթողներին...

Սիրիական կառավարությունը այս ուրբաթ ցուցարարներին զսպելու նոր մեթոդ է կիրառել. Կրակ է բացվել աղոթելու հավաքված մուսուլմանների ուղղությամբ:Այս մասին հայտնում են արաբական ԶԼՄ-ները: Արդյուքնում երեք մարդ մահացել է, կան բազմաթիվ վիրավորներ: Դեր ազ-Զորում կրակ  է բացվել Ալ-Արաֆի մզկիթի ուղղությամբ: Նման կերպ փորձում էին արգելակել  աղոթողների քանակի աչը, որոնք աղոթքից հետո  դուրս են գալիս նախագահ Բաշար ալ-ասադի դեմ ցույցի: Հոմսում կրակ է բացվել Քաբա մզկիթից դուրս եկող մուսուլմանների ուղղությամբ: Հալեպում կառավարական  զորքերի զինվորները կրակել են երկու մարդու հենց ցույցի սկզբին: Դամասկոսում ևս կա զոհ: