Skip to main content

Հերթը հասավ աղոթողներին...


Սիրիական կառավարությունը այս ուրբաթ ցուցարարներին զսպելու նոր մեթոդ է կիրառել. Կրակ է բացվել աղոթելու հավաքված մուսուլմանների ուղղությամբ:Այս մասին հայտնում են արաբական ԶԼՄ-ները: Արդյուքնում երեք մարդ մահացել է, կան բազմաթիվ վիրավորներ:
Դեր ազ-Զորում կրակ  է բացվել Ալ-Արաֆի մզկիթի ուղղությամբ: Նման կերպ փորձում էին արգելակել  աղոթողների քանակի աչը, որոնք աղոթքից հետո  դուրս են գալիս նախագահ Բաշար ալ-ասադի դեմ ցույցի:
Հոմսում կրակ է բացվել Քաբա մզկիթից դուրս եկող մուսուլմանների ուղղությամբ: Հալեպում կառավարական  զորքերի զինվորները կրակել են երկու մարդու հենց ցույցի սկզբին: Դամասկոսում ևս կա զոհ: