Skip to main content

Պոլսահայերը պատրաստակամ են օգնել սիրիահայերին


«Ակօս»-ի հաղորդմամբ պոլսահայերը պատրաստակամություն են հայտնել օգնել Սիրիայում բնակվող, դժվար կացության մեջ հայտնված հայերին:
Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ Թաթուլ Անուշյանը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում խուսափել սիրիահայերի հանդեպ իրենց ունեցած պարտականություններից:
Երեկ Թուրքիայի հայկական եկեղեցիներում մատուցված պատարագի ընթացքում հայերն աղոթել են Սիրիայում
խաղաղության հաստատման համար:
«Ակօս»-ը զրուցել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և եզրակացրել, որ պոլսահայերը պատրաստ են օգնել Հալեպում, Դամասկոսում և Քեսաբում ապրող իրենց հարազատներին:
Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնադրամի ղեկավար Հարություն Շանլըն, օրինակ, նշել է, որ իրենք պարտավոր են հնարավոր ամեն ինչ անել:
«Ստամբուլում նրանց ընդունել կարող ենք, Կարող ենք անհրաժեշտ սննդով ապահովել: Սիրիահայ համայնքին օգնելը բոլորիս պարտքն է: Թուրքիայի հայերը Իրաքի պատերազմի ընթացքում էլ հայերին օգնության ձեռք էր մեկնել»,-ասել է նա:
Սուրբ Խաչ դպրեվանքի հիմնադրամի նախագահ Մուրադ Բերբերօղլուն նշել է, որ իրենք ցանկանում են, որ պատերազմն օր առաջ ավարտվի: «Այս ընթացքում աշխարհի բոլոր հայերը սիրիահայերին օգնության ձեռք են մեկնելու»,- ասել է նա:
Իսկ Բաքըրքյոյի Սուրբ Ծնունդ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի ղեկավար Մեսութ Օզդեմիրը նշել է, որ իրենց հնարավորությունները սահմանափակ են և կառավարության ու պետության աջակցությամբ կարող են հայերին տեղավորել Ստամբուլում և բոլոր կարիքները հոգալ:

Popular posts from this blog

The Muallaqa of Imru al Qays and Its Translations Into English

The  Muallaqa  of the Pre-Islamic Arab poet Imru al Qays 1  is his most important poem. It is considered by many to be one of the greatest masterpieces of ancient Arabic literature, or even of Arabic literature in general. It has been translated into English several times; the first translation was done by Sir William Jones in the 18th Century, and the most recent just a few years ago, by the Irish poet Desmond O'Grady. Yet in order to truly understand its significance, it is first necessary to first explain a little the background of the time and place in which it was written.

91 տարեկան հասակում կյանքից հեռացավ պրոֆեսոր Բոլշակովը

ԵՊՀ Արաբագիտության բաժին ընդունված ուսանողն առաջին կուրսից իսկ ծանոթանում է մի շարք մասնագիտական գրքերի։ Չնայած մասնագիտական պատմագրությունը անընդհատ զարգանում է, նորանոր գրքեր են տեղ գտնում հիմնական մասնագիտական ընթերցանության շարքերում՝ որոշ գրքեր անսասան մնում են իրենց տեղում։ Այդ կայունների շարքին է պատկանում պրոֆեսոր Օլեգ Բոլշակովի «Խալիֆայության պատմություն» քառահատորյակը [1] ։

Նահապետ Ռուսինյան «Կիլիկիա»

Նահապետ Ռուսինյան (1819-1876), հայ գրող, մանկավարժ, ազգային գործիչ: Ծնվել է Կեսարիա գավառի Էվքէերե գյուղում, սովորել է Կեսարիայում, այնուհետև՝ Կ.Պոլսում: 1844-51թթ. շարունակել է ուսումը Փարիզի Սորբոնի համալսարանում՝ ստանալով բժշկագիտության դոկտորի աստիճան: 1851թ. վերադառնալով Պոլիս՝ ծավալել է մանկավարժական, ազգային-հասարակական լայն գործունեություն՝ մեծ մասնակցություն բերելով արևմտահայոց Ազգային Սահմանադրության մշակման ու հաստատման աշխատանքներին: Ռուսինյանի «Կիլիկիա» բանաստեղծությունը, գրված 1860թ. հաստատուն տեղ ունի մեր ժողովրդի հիշողության մեջ, շնորհիվ հայրենասիրական ոգու և անկեղծ ներշնչանքի ( դարձել է երգ, երաժշտությունը՝ Գաբրիել Երանյանի): «Կիլիկիա» Երբոր բացուին դռներն յուսոյ, Եւ մեր երկրէն փախ տայ ձըմեռ, Չըքնաղ երկիրն մեր Արմենիոյ, - Երբ փայլե իւր քաղցրիկ օրեր. Երբոր ծիծառն իր բոյն դառնայ, Երբոր ծառերն հագնին տերև` Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա, Աշխարհ, որ ինձ ետուր արև: Տեսի դաշտերըն Սուրիոյ, Լեառն Լիբանան և իւր մայրեր. Տեսի զերկիրն Իտալիոյ, Վենետիկ և իւր կոնտոլներ. Կըղզի նման չիք...