Ահլ ալ-Հակկը շիական իսլամի ճյուղերից է,
որ տարածված է արևմտյան Իրանում, Իրաքի հյուսիս-արևելյան հատվածում: Ահլ ալ-Հակկի երկու
գլխավոր սրբավայրերը՝ Բաբա Յադգարի գերեզմանը և Սուլթան Սոհակի գերեզմանը Փերդիվարում
գտնվում են Գուրանի տարածաշրջանում:
Այս ուղղության գրավոր հուշարձանները[1] գրված են գուրանիով, որը համարվում է սուրբ լեզու: Աստվածային յոթ մարմնացումների հավատը ցույց է տալիս շիական ժառանգությունը: Այս կոնցեպցիաները իրենց զուգահեռներն ունեն այս տիպի այլ ճյուղերի հետ[2]: Ահլ ալ-Հակկի հավատամքի ամենահին շերտը իր վրա կրում է Ստորին Տիգրիսի հատվածի դավանանքի ազդեցությունը: Այս տարածքները միջնադարում եղել են Նուսեյրիների կենտրոնը:
Այս ուղղության գրավոր հուշարձանները[1] գրված են գուրանիով, որը համարվում է սուրբ լեզու: Աստվածային յոթ մարմնացումների հավատը ցույց է տալիս շիական ժառանգությունը: Այս կոնցեպցիաները իրենց զուգահեռներն ունեն այս տիպի այլ ճյուղերի հետ[2]: Ահլ ալ-Հակկի հավատամքի ամենահին շերտը իր վրա կրում է Ստորին Տիգրիսի հատվածի դավանանքի ազդեցությունը: Այս տարածքները միջնադարում եղել են Նուսեյրիների կենտրոնը:
Աստվածային մարմնացումներից առաջ՝ մինչ երկրի և երկնքի արարումը
աստվածայինը գտնվում է անսահման օվկիանոսի մարգարտում[3]:
Ապա աստված վեց օրում արարեց երկիրն ու երկինքը, ապա դրախտի յոթ շերտերը, հետո հրեշտակներին,
որոնցից ընտրեց չորսին՝ Ջաբրայիլ, Միքայիլ, Ազրայիլ, Իսրաֆիլ՝ որպես իր սպասավոր-ուղեկիցներ:
Ապա նա ստեղծել է սահմանափակ քանակի ոգիներ մարդկային տեսակի համար: Հետո ստեղծեց Ադամին:
Աստվածային առաջին չորս մարմնացումներն են Արարիչ Խավանդագարը,
Մորթազա Ալին, Շահ Խոշինը և Սուլթան Սոհակը: Շահ Խոշինի լեգենդը
տեղի է ունեցել Լորեսթանում, և թվում
է, թե ներկայացնում է հավատամքի զարգացման նախնական փուլը: Սակայն Գուրանի տարածաշրջանում
այն կապված է պատմական կերպար Սուլթան Սոհակի հետ, ով ընդունված է բոլոր ենթաճյուղերի
կողմից՝ որպես Աստծո մարմնացում: Նրա մարմնացումը ուղեկցվում է Չորս Օգնական հրեշտակների և կնոջ կերպարի կողմից: Հրեշտակները տարբեր մարմնացումների
ժամանակ տարբեր են: Ստորև բերված աղյուսակում պատկերված են Աստվածային մարմնացումներ
և նրանց ուղեկցող հրեշտակներ:
I
|
II
|
III
|
IV
|
Խավանդագար
|
Ալի
|
Բաշա Խոշին
|
Սուլթան Սոհակ
|
Ջաբրայիլ
Միքայիլ
Իսրաֆիլ
Ազրայիլ
|
Սալման
Քամբար
Ջաֆարի Տայյար
Աբի Վաքքաս
Ֆաթիմա բինթ
Ասադ
Խալիդ իբն
ալ-Վալիդ
Բիլալի Հաբաշի
|
Ռիդա
Խուշադա
Ֆալաք ադ-Դին
Բաֆաքե
Ֆաթիմա Լարա
Բաբայի Բուզուրգ
Միրզա Համան
|
Բինյամին
Դավուդ
Փիր Մուսե
Մուսթաֆա-ի
Դաուդանի
Փիր Ռազբար
Յար Զարդաբան
Էշաթ
|
Աղյուսակից տեսնում ենք, որ հրեշտակները ամեն դարաշրջանում այլ
են: Նրանք աստվածայինի արտահոսքն են: Օրինակ դրանցից առաջինին ստեղծել է Խավանդագարը
իր անութից, երկրորդին՝ բերանից, երրորդին՝ շնչից, չորրորդինև հինգրերորդին՝ քրտինքից
և լույսից:
Հրեշտակները կարևոր դեր ունեն: Նրանք ամեն մեկը իր դերն ու գործը
ունի. Բենյամինը օգնականն է, Դաուդը՝ վերակացու, մեկ այլը մահվան հրեշտակը և այլն:
Նրանց թիվը վիճելի է, սովորաբար չորսը կամ հինգն են: Հինգերորդի սեռը կասկածելի է,
նա սովորաբար որպես իգական կերպար է ներկայանում, իսկ որոշ աղբյուրներում երկսեռ է
համարվում:
Հավատամքի կարևոր մասն է կազմում տիեզերքի ընդունման ձևը: Ըստ Ահլ ալ-Հակկի տիեզերքը ունի երկու մաս՝ ներքին՝ բատին, և արտաքին՝ զահիր:
Այս երկու հատվածներից յուրաքանչյուրը ունի իր օրենքները: Մենք որպես մարդկային էակ
տեղյակ ենք արտաքին օրենքներին, սակայն մեր կյանքը ղեկավարվում է ներքին աշխարհի օրենքերով,
ուր և գտնվում է մեր ճակատագիրը:
Ահլ ալ-Հակկում հավատում են, որ Մուավիան ու Այիշան, ի տարբերություն
առաջին երեք խալիֆաների, սատանայի հետևորդն են: Ահլ-ի Հակկում փրկությունը սահմանափակ
է: Դրան կարող են արժանանալ միայն դեղին կավից ստեղծվածները, այսինքն Ահլ-ի Հակկը,
իսկ սև հողից ստեղծվածները հավերժ անիծված են: Մարմնացումների յոթ փուլերը կեզրափակվեն
փրկչի՝ Մահդիի կամ ժամանակների Տիրակալի հայտնությամբ: Եվ Շահբազուր կամ Սուլթանիա
հարթավայրում տեղի կունենա Ահեղ Դատաստանը:
Մինչ մահանալը մարդը չպետք է իամանա իր ճակատագիրը, նա մշտապես
պետք է գտնվի հույսի ու վախի մեջ:
Գուրանի տեքստերում շիական տարրերը ողողված են միֆերով ու լեգենդներով,
որոնք արտահայտվում են հատուկ ծեսերում, հագուստներում և թվում է, թե պարունակում են
Գուրանի արմատական դիցաբանության մնացորդներ[4]: Ահլ ալ-Հակկը միավորված չէ, այն իր ենթաճյուղերը ունի, սակայն կան պաշտամունքային տարրեր,
որոնք ընդհանուր են բոլորի համար: Դրանցից է Սուլթան Սոհակի հետ կապված ծեսերը և այլն:
Աստվածային մարմնացումը հրեշտակների հետ միասին փակ շղթա է կազմում:
Առաջին հայտնությունը աստվածայինի եղել է իդեմս Խավանդագարի, իսկ երկրորդը եղել է Ալին:
Երրորդ դարաշրջանից հետո շարքը առավել տիպիկ է դառնում Ահլ ալ-Հակկի համար:
Առաջին չորս դարաշրջանները համապատասխանում են կրոնական գիտելիքի
փուլերին՝ շարիա, տարիկա, մա՛րիֆա, հակիկա: Ահլ-ի Հակկի բոլոր ճյուղերը համարում են,
որ ամենաբարձր փուլի ներկայացուցիչը եղել է Սուլթան Սոհակը: Այսինքն տեսնում ենք, որ
Ալին ավելի քիչ դերակատարում ունի այս ճյուղում, քան Սուլթան Սոհակը: Շիական տարրերը
Ահլ-ի Հակկում շատ սերտաճած են միֆերի ու լեգենդների հետ: Գուրանի տարածաշրջանը իր
ազդեցությունն է ունեցել, և տեղական միֆերին ու լեգենդներին խառնվել է իսլամական շիական
հավատամքը ստեղծելով կրոնական մի ուղղություն, ուր Ալին, որը շիական ուղղության կարկառուն
դեմքն է, ավելի քիչ դեր ունի քան Սուլթան Սոհակը, ով տեղի բնակչության մեջ աստվածայինի
մարմնացումն է եղել:
Նաիրա Սահակյան
[1]Ահլ ալ-Հակկի սուրբ
գրականությունը կանոնակարգված չէ: Հայտնիներից է «Դաֆթարե Խեզանայե Փերդիվարի»-ն,
«Քեթաբե Սարանջամ» և այլն:
[2]Օրինակ Սիրիայի
Նուսեյրիները:
[3]Այս դարաշրջանը
հայտնի է որպես Մարգարտի դարաշրջան:
[4]Օրինակ՝ Դաուդը՝
գորշ նժույգով ձիավորը, քամիների հեծյալը, կրում
է եղանակի աստծո առանձնահատկությունները: