Skip to main content

Հանբալիական մազհաբի գաղափարախոսության հիմքը.Ահմադ իբն Հանբալ


Հանբալիական մազհաբը համարվում է  ժամանակագրական առումով չորրորդ սունիական մազհաբը, որի հիմնադիր Աբու Աբդալլահ Ահմադ իբն Մուհամմադ իբն Հանբալի (164/778-241/855) գաղափարախոսության մասին էլ կխոսվի ստորև: Ահմադ իբն Հանբալը, ով փոքր հասակից մեծ սեր էր տածում գիտության հանդեպ, այն համարում էր անհատակ ծով: Նա  հետաքրքրվել է հադիսներով և եղել է ժամանակի հադիսների լավագույն գիտակը:
Նա հավաքել է մոտ 30000 հադիս, որոնք տեղ են գտել նրա «ալ-Մուսնադ» գրքում: Լինելով չորրորդ իրավական դպրոցի հիմնադիր՝ բնական է, որ նա ինչ-որ կերպով ազդված է եղել մյուս իրավական դպրոցների գաղափարախոսությամբ: Կա վարկած, որ նա հաճախել է Աբու Յուսուֆի[1] դասերին: Հավանական է, որ նա գնացել է այդտեղ, քանի որ Աբու Յուսուֆը եղել է հադիսների մեծ գիտակ: Հանբալի ուսուցիչներից էր նաև Հուշայմը (183/799)՝ ահլ ալ-Հադիսի լավագույն իմացողներից մեկը: Ահմադ իբն Հանբալը իր գիտելիքների պաշարը լցնում էր նաև ճամփորդությունների միջոցով, որոնցից թերևս առավել հայտնին է նրա հաջջը դեպի Հիջազ: Այս ժամանակ էլ նա հանդիպել է ալ-Շաֆիին[2]: Ահմադը սովորել է Շաֆիի մոտ՝ օգնելով նրան իսլամական իրավունքի ուսուցման մեթոդի զարգացման հարցում: Շաֆին հաճախ է նշել, որ Ահմադը հադիսների իմացության հարցում գերազանցել է իրեն: Չնայած Հանբալը չի հանդիպել Մալիքիական մազհաբի հիմնադիր Մալիքին այնուամենայնիվ ազդված է եղել նաև նրանից:
Հանբալի կյանքի կարևոր էջերից էր նաև նրա հակասությունը մու'թազիլականների հետ, որոնք ասում էին՝ Ղուրանը ստեղծված է, իսկ Հանբալը չէր ընդունում այդ գաղափարը ու համարում էր, որ Ղուրանը ստեղծված չի, այն Ալլահի խոսքն է, որը հավերժ է: Հակասության արդյունքն է լինում, նրա բանտարկությունը: Հանբալը ազատ է արձակվում միայն Մութավաքիլի օրոք, երբ մու'թազիլականները ճնշվում են:  
 Ահմադ իբն Հանբալի համոզմունքները ամբողջությամբ համապատասխանում են սուննիական իսլամի հիմնական սկզբունքներին:
Ըստ իբն Հանբալի հավատը կարող է խորանալ միայն, եթե մարդը գործում է Ալլահին հաճելի ձևով: Սակայն թույլ հավատը չի նշանակում այս կամ այն մարդու հեռացումը իսլամից, այն կարելի է ուղղել Ալլահի առաջ անկեղծ զղջումով: Իսլամից մարդը հեռացվում է միայն այն դեպքում, եթե նա բացահայտորեն աստվածացնում է որևէ սուբյեկտի՝ ի հեճուկս Ամենակարող Ալլահի: Սակայն եթե մարդը, չժխտելով իսլամի հիմնական սկզբունքները, մեղք է գործում, ապա նրա դատաստանը Ալլահի ձեռքն է, նա կարող է և՛ արդարացնել նրան, և՛ պատժել:
      Աստվածային հատկանիշների հետ կապված Ահմադ իբն Հանբալը ունի իր հետաքրքիր մոտեցումը: Նա ընդունում էր այն հատկանիշները, որոնց մեծամասնությունը արտահայտված են Ալլահի անուններում (الاسماءالحسناء) ՝ ինչպես Լսող (السامع), Ամենագետ (العالم) , Ամենակարող (القادر) և այլն: Սակայն այս հատկանիշները մարդը չի կարող ունենալ:
Հանբալը այս ամենը ընդունում էր առանց որևէ մեկնաբանության և վերլուծության:
Իշխանության և քաղաքականության հետ կապված Հանբալը իդեալական էր համարում Բարեպաշտ խալիֆների ժամանակահատվածը: Նա ուներ իր տեսակետը, որ խալիֆը պետք է ընտրվի խորհրդի կողմից: Աբու Բաքրը մատնանշված էր մարգարեի կողմից, դրա ապացույցն է նրա՝ մարգարեին փոխարինելը աղոթքի ժամանակ: Իր հերթին Աբու Բաքրը ընտրել է Օմարին, իսկ վերջինս մահվանից հետո թողել է մի խումբ մերձավորներ, որոնք էլ խալիֆա են ընտրել Օսմանին ու մուսուլմանները, ներառյալ Ալին, ընդունել են նրան:
Ահմադ իբն Հանբալը եղել է խորհրդի միջոցով խալիֆա ընտրելու կողմնակիցը՝ հիմք ընդունելով Ղուրանը[3]: Սակայն դրա հետ մեկտեղ նա ընդունում էր, որ խալիֆան պետք է լինի Ղուրեյշ ցեղից:
Սակայն նրա գաղափարները իշխանության հետ կապված շատ հետաքրքրիր են: Անկախ խալիֆայի անձից, նա կառավարման մեթոդներից, ժողովրդի վիճակից և այլն՝ Ահմադ իբն Հանբալի համար կարևոր էր խաղաղությունը: Նա չէր ընդունում և ոչ մի ապստամբություն խալիֆայի դեմ, քանի որ այն կարող էր հասարակությանը գցել քաոսային վիճակի մեջ: Եթե խալիֆան իշխանության է եկել, ապա դա կատարված փաստ է, և պետք է համակերպվել դրա հետ: Սակայն Ահմադը ուներ իր ուրույն մեթոդը բռնապետի դեմ պայքարելու: Նա թեև երբեք բացահայտ չի պայքարել խալիֆաների դեմ, սակայն երբեք նրանց հետ չի համագործակցել ու նրանցից նվերներ չի վերցրել: Ահմադը իր գաղափարախոսության հիմք է ընդունում հետևյալը՝
1.     Ղուրան և Սուննա
2.     Մարգարեի զինակիցների ֆեթվաներ
3.     Զինակիցների կարծիքներ(եթե կարծիքները հակասում են,ապա ընդունում է այն, որը առավել մոտ է Ղուրանին)
4.     Մուրսալ և դա'իֆ հադիսներ
5.     Կիյաս
6.     Իջմա
6.1.         Գլխավոր. Երբ բոլոր մերձավորները նույն կարծիքին են
6.2.         Երկրորդական. Եթե խնդրի լուծումը բոլորի համար պարզ է, և այլ կարծիք չի կարող լինել
7.     Իսթիսհաբ
Հանբալի մահից հետո նրա սաների միջոցով ձևավորվեց հանբալիական մազհաբը, որը կրում էր Հանբալի գաղափարախոսութունը: Մազհաբը այնուամենայնիվ քիչ տարածում է ստացել՝ ի տարբերություն մյուս մազհաբների: Դա բացատրվում է նրանով, որ այն ավելի ուշ է ձևավորվել, քան մյուս մազհաբները, և որ ավելի կարևոր պատճառ է նրա պահպանողական լինելը:
Հանբալիական մազհաբը,՝ մինչև Սաուդյան դինաստիայի իշխանության գալը, որևէ երկրում գերակշռող չէր, սակայն այդ դիանստիայի իշխանության գալը այն դարձրեց Սաուդյան Արաբիայում ամենատարածված մազհաբը:
Կից տրվում է նաև քարտեզ, ուր պատկերվում է մազհաբի տարածումը:





       
Հնաբալիական մազհաբի տարածումը:




ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
  1. 1.     Christopher Melchert, Ahmad ibnHanbal, Makers of the Muslim World, Oxford, 2006.
  2. 2.     Hassan Ahmad, Imaam Ahmad ibnHanbal, Al-Jumu'ahMagazine Volume 12 - Issue 3 – Rabi’ul Al-Awwal 1421 H.
  3. 3.     Susan A. Spectorsky, AmadIbnanbal'sFiqh, Journal of the American Oriental Society, Vol. 102, No. 3 (Jul. - Oct., 1982), pp. 461-465.
  4. 4.     Wesley Williams, Aspects of the Creed of Imam Ahmad IBN Hanbal: A Study of Anthropomorphism in Early  Islamic Discourse, International Journal of Middle East Studies, Vol. 34, No. 3 (Aug., 2002), pp. 441-463.
  5. 5.     Duncan B. Macdonald,  Patton's Amedibnanbal and the Mina,  The American Journal of Semitic Languages and Literatures, Vol. 14, No. 3 (Apr.,1898), pp. 209-211
  6. 6.     А. Али-заде, Исламский энциклопедический словарь,Ансар, 2007.
  7. 7. Абдур Рахман И. Дои, Исламский Шариат, Центр исламскихюридических исследований.





[1]Աբու Յուսուֆը եղել է հանիֆիական գաղափարախոսության կրողը:
[2]Շաֆիական մազհաբի հիմնադիրը:
[3]﴿و الَّذِينَ اسْتَجَابُوا لِرَبِّهِمْ وَأَقَامُوا الصَّلَاةَ وَأَمْرُهُمْ شُورَى بَيْنَهُمْ وَمِمَّا رَزَقْنَاهُمْ يُنفِقُونَ٤٢-٣٨

Նաիրա Սահակյան

Popular posts from this blog

91 տարեկան հասակում կյանքից հեռացավ պրոֆեսոր Բոլշակովը

ԵՊՀ Արաբագիտության բաժին ընդունված ուսանողն առաջին կուրսից իսկ ծանոթանում է մի շարք մասնագիտական գրքերի։ Չնայած մասնագիտական պատմագրությունը անընդհատ զարգանում է, նորանոր գրքեր են տեղ գտնում հիմնական մասնագիտական ընթերցանության շարքերում՝ որոշ գրքեր անսասան մնում են իրենց տեղում։ Այդ կայունների շարքին է պատկանում պրոֆեսոր Օլեգ Բոլշակովի «Խալիֆայության պատմություն» քառահատորյակը [1] ։

The Muallaqa of Imru al Qays and Its Translations Into English

The  Muallaqa  of the Pre-Islamic Arab poet Imru al Qays 1  is his most important poem. It is considered by many to be one of the greatest masterpieces of ancient Arabic literature, or even of Arabic literature in general. It has been translated into English several times; the first translation was done by Sir William Jones in the 18th Century, and the most recent just a few years ago, by the Irish poet Desmond O'Grady. Yet in order to truly understand its significance, it is first necessary to first explain a little the background of the time and place in which it was written.

Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին

Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, Հ. 3 : Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին Ըստ Յակուտ ալ-Համավի, Աբուլ-Ֆիդայի, Իբն Շադդադի աշխատությունների , Կազմ.՝ Հ.Թ. Նալբանդյան, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1965