Skip to main content

Եգիպտոսում ՀՀ դեսպան. Առանց Թուրքիայի անկեղծ ապաշխարության, մեր տարածաշրջանում անվտանգությունը միշտ վտանգված է

«Ալ-Ահրամ» պարբերականը տպագրել է Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի` «Հայաստանն այսօր» վերնագրով հոդվածը
։
Ստորև ներկայացնում ենք հոդվածը` որոշ կրճատումներով.
«Հայաստանը նշում է պետականության վերականգնման 95-ամյակը. երկիրն աշխատում է, որպեսզի բարելավվի ներքին հարցերը և տարածաշրջանում անվտանգություն հաստատի: Անկախության համար պայքարն այնքան էլ հեշտ չի եղել:
1918 թ. մայիսի 28-ին, Առաջին աշխարհամարտին և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը, որը խլեց 1,5 միլիոն անմեղ կյանքեր, հետևեց Առաջին Հայաստանի Հանրապետությունը կազմավորվումը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն»:
Մելքոնյանն անդրադարձել է վերջին տարիների ընթացքում տնտեսության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման ոլորտներում Հայաստանի ձեռքբերումներին ու ծրագրերին, ինչպես նաև` առկա խնդիրներին և մարտահրավերներին:
Դեսպանը նաև ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, նրա ներգրավվածությունը միջազգային կառույցներին և գործընթացներին, նշանակալից ներդրումը տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման գործին: Նա խոսում է հայ-եգիպտական ավանդական բարեկամության և համագործակցության մասին` կարևորելով եգիպտահայ համայնքի դերակատարությունը երկու երկրների միջև հարաբերությունների սերտացման գործում:
«2015-ին միջազգային հանրությունը նշելու է ցեղասպանության 100-ամյակը: Մեզ համար Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը ոչ միայն արդարության հարց է կամ էլ մեր նախնինների համար բարոյական պարտքերի հաշվեհարդար, այլ դա նաև անվտանգության հարթության վրա է գտնվում: Առանց Թուրքիայի անկեղծ ապաշխարության, մեր տարածաշրջանում անվտանգությունը միշտ վտանգված է: Մենք կարծում ենք, որ ճիշտ է, հաշտեցումը չի ստիպի մոռանալ անցյալը, սակայն հնարավորություն կընձեռի համագործակցել նախորդ հանցագործությունների հետևանքների վերացման հարցում:
Մեր տարածաշրջանում տևական խաղաղությունը և կայունությունն ավելի շատ կախված է Լեռնային Ղարաբաղի հարցում արդար և խաղաղ լուծումից: Ադրբեջանը ստիպված 1994թ-ին կնքեց հրադադար: Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր լուծում պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա:
Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարը և անդադար վանդալիզմի գործողություններ իրականացնում հայկական պատմական և մշակութային ժառանգության նկատմամբ: Նման մոտեցումը վտանգում է բանակցային գործընթացը և փխրուն խաղաղությունը: Սեփական հասարակության մեջ հակահայկական հիստերիան արմատավորելու և իր ռազմական բյուջեն բազմապատկելով փոխարեն, Ադրբեջանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ չկա այլընտրանք խաղաղ կարգավորմանը, և նա պետք է ընդունի կառուցողական դիրքորոշում բանակցային գործընթացի շրջանակներում:
Չնայած առկա խնդիրներին, Հայաստանը վստահ զարգանում է ու ամրապնդում իր դերը տարածաշրջանում»:

Աղբյուր` Panorama.am

Popular posts from this blog

The Muallaqa of Imru al Qays and Its Translations Into English

The  Muallaqa  of the Pre-Islamic Arab poet Imru al Qays 1  is his most important poem. It is considered by many to be one of the greatest masterpieces of ancient Arabic literature, or even of Arabic literature in general. It has been translated into English several times; the first translation was done by Sir William Jones in the 18th Century, and the most recent just a few years ago, by the Irish poet Desmond O'Grady. Yet in order to truly understand its significance, it is first necessary to first explain a little the background of the time and place in which it was written.

91 տարեկան հասակում կյանքից հեռացավ պրոֆեսոր Բոլշակովը

ԵՊՀ Արաբագիտության բաժին ընդունված ուսանողն առաջին կուրսից իսկ ծանոթանում է մի շարք մասնագիտական գրքերի։ Չնայած մասնագիտական պատմագրությունը անընդհատ զարգանում է, նորանոր գրքեր են տեղ գտնում հիմնական մասնագիտական ընթերցանության շարքերում՝ որոշ գրքեր անսասան մնում են իրենց տեղում։ Այդ կայունների շարքին է պատկանում պրոֆեսոր Օլեգ Բոլշակովի «Խալիֆայության պատմություն» քառահատորյակը [1] ։

ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

Հայաստանի Գերմանականան համալսարանում (Երևան, Այգեձորի 47/3 ) մայիսի 30 -ից հունիսի 4-ը տեղի կունենա «ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ» մեկշաբաթյան սեմինար : Սեմինարի նախագիծը մշակվել է «Պայդեա Պրոջեքթ Ինկուբատորի» շրջանակում (Ստոկհոլմ 2009թ. օգոստոս): Այս շարքի առաջին սեմինարը Հայաստանում անցկացվել է 2010թ. մայիսի 31-ից հունիսի 5-ը՝ ԵՊՀ Արաբագիտության ամբիոնում: Սեմինարը մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալու Երուսաղեմում միջմշակութային երկխոսության համատեքստին ու միևնույն ասպեկտով դիտարկել ազգային և կրոնական փոքրամասնությունների միջև առնչությունները: Սեմինարը ներառում է միմյանց հաջորդող դասախոսություների ու քննարկումների շարք՝ միջկրոնական հաղորդակցության, Երուսաղեմի հայկական համայնքի և Սուրբ քաղաքի կրոնական կարգավիճակի շուրջ։ Ավանդական տեքստերի ընթերցումը, բանավեճ-քննարկումները և ֆիլմի դիտումը հնարավորություն կտան միևնույն համատեքստում ընկալել ավանդականությունն ու արդիական խնդիրները: Աշխատանքային լեզուն՝ գերմաներեն/անգլերեն՝ հայերեն զուգահեռ թարգմանությամբ : Ս...