Ի՞նչ է նշանակում սերունդ տալ, օջախը վառ պահել: Դա պարտականությու՞ն է, թե յուրաքանչյուր մարդու նվիրական երազանքը: Եթե ոչ բոլոր մարդիկ, ապա մարդկանց ճնշող մեծամասնությունը երազում է լսել սեփական մանկիկի ճիչը, խաղալ նրա հետ, գրկել, համբուրել, հետևել նրա առաջին քայլին ու սպասել առաջին բառին: Այո՛, նա իրոք հրաշք է: Այդ փոքրիկը, որի մասին մենք բոլորս երազում ենք հրաշք է: Չեմ թաքցնում, ինքս էլ երազում եմ մի օր մայր դառնալ: Բայց կա մի ԲԱՅՑ: Բազմաթիվ կանայք հղիանալով չգիտեն, թե ի՛նչ է կատարվում սեփական օրգանիզմում, ի՛նչպես, ի՛նչ արագությամբ է մեծանում ու զարգանում փոքրիկ էակը, որին կրում է կրծքի տակ: Կարդացե՛ք: Ստորև տրված հղումներում դուք կարող եք բացահայտել Ձեր փոքրիկի աճն ու զարգացումը, իրոք առաջին շարժումը, իմանալ՝ ի՛նչ է պետք անել, ի՛նչպես վարվել և այլն, և այլն: Բարի երթ Ձեր փոքրիկի զարմանահրաշ աշխարհում, ուր մի ժամանակ դուք էլ եք եղել և անցել այդ ուղին: :D Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 3-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 5-րդ ամիս Հղիություն. 6