Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտնել է, որ հակակառավարական ցույցերը ճնշելուն ուղղված բոլոր ռազմական գործողությունները դադարեցվում են: Նման հայտարարություն նա արել է Պան Գի Մունի հետ հեռախոսզրույցի ժամանակ: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը հղում կատարելով ՄԱԿ-ի մամլո ծառայությանը:
Խոսակցության ժամանակ Պան Գի Մունը ասել է, որ Սիրիայում պետք է անմիջապես դադարեցվեն բոլոր ռազմական գործողությունները և մասսայական ձերբակալությունները:
Սիրիայում մարտից տեղի ունեցող հակակառավարական ցույցերի ընթացքում արդեն զոհ է գնացել մոտ 2000 մարդ: