ՀԱՀԳԲ-ի դրամական միջոցները գոյանում էին մեծահարուստների նվիրատվություններից (Սիրիա, Լիբանան, Հունաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Ավստրալիա)։ ՀԱՀԳԲ իրեն թշնամի է համարել ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին և բոլոր այն պետություններին, որոնք զորավիգ են Թուրքիային, և բարեկամ` բոլոր հեղափոխական շարժումներին, սերտորեն գործակցել է քրդական և արաբական դեմոկրատական ու հեղափոխական շարժումների հետ։
ՀԱՀԳԲ գտնում էր, որ Խորհրդային Հայաստանը չպետք է միջամուխ լինի սփյուռքի պահանջատիրական խընդրին, Թուրքիայից ազատագրված տարածքի անկախացումը կամ միացումը պետք է լուծվի համաձայն ժողովրդի ցանկության։ ՀԱՀԳԲ իր հոգևոր հայր է համարել Գուրգեն Յանիկյանին, բարձր գնահատել հայ ազգ-ազատագրական շարժման գործիչներին։
Կազմակերպությունը ռազմական գործողությամբ առաջին անգամ հանդես է եկել 1975-ի հունվարի 20-ին` ռմբակոծելով «Եկեղեցիների համաշխարհային միության» կենտրոնատեղին Բեյրութում` նրան ամբաստանելով իբրև Անայրենիք հայերի ամերիկյան ազգային կոմիտեի (ԱՆՉԱ) գործակցի։ ՀԱՀԳԲ ասպարեզ գալը ժողովրդի զայրույթի պոռթկում էր ոչ միայն Մեծ եղեռնի և Հայկական հարցում օտար պետությունների հանցավոր լռության դեմ, այլև ըմբոստության հայ քաղաքական կազմակերպությունները անգորղության հանդեպ։ Այդ պատճառով հայ քաղաքական կազմակերպությունները վերապահությամբ ընդունեցին ՀԱՀԳԲ-ին։
1970-ական թթ. 2-րդ կեսին և 1980-ական թթ. սկզբին ՀԱՀԳԲ վայելում էր Միջին Արևելքի երկրների և այլուր բնակվող սփյուռքահայ երիտասարդների մեծ մասի համակրանքը։ 1973-84-ին աշխարհի տարբեր վայրերում ռազմական գործողություններից սպանվել են 41 թուրք դիվանագետ ու այլ պաշտոնյա. գործողությունների մեծ մասի պատասխանատվությունն ստանձվել է ՀԱՀԳԲ։ 1975-79-ին կազմակերպությունը ռազմական գործողություններ է կատարել Թուրքիայի Անկարա, Ստամբուլ, Իզմիր քաղաքներում, Փարիզի Օռլի օդանավակայանում, Բեյրութի թուրքական դեսապանատանը։ Դրանք իրականացրել կամ փորձել են իրականացնել Հակոբ Տարագճյանը (մահացել է քաղգկեղից), Ալեք Ենիգոմշյանն ու Սյուզի Մահսերեջյանը (վիրավորվել են Ժնևի հյուրանոցներից մեկում` ռումբ փորձարկելիս), Մարտիրոս Ժամկոչյանը (Ժնևում թուրքական դեսպանին սպանելու մեղադրանքով 1981-ին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, ազատ է արձակվել 1991-ին), Վազգեն Սիսլյանը, Գևորգ Գյուզելյանը, Արամ Բասմաջյանը, Հակոբ Ջուլֆայանը (1981-ին իրացործել են «Վան» գործողությունը` Փարիզում 16 ժամ գրաված պահելով թուրքական հյուպատոսարանը, դատապարտվել են 7 տարվա ազատազրկման, Արամ Բասմաջյանը բանտում ինքնասպան է եղել անհայտ պայմաններում, մյուսները ազատվել են 1986-ին)։
Փիեռ Գյուլումյանը (1982-ին Փարիզում մահացել է պայթուցիկ պատրաստելիս), Զոհրապ Սարգիսյանը (զոհվել է 1982-ին, Անկարայի օդանավակայանում, «Կարին» գործողության ժամանակ), Լևոն Էքմեչյանը (թուրքերը վիրավոր ձերբակալել են «Կարին» զործողության ժամանակ և 1983-ին մահապատժի ենթարկել), Աբրահամ Բասմաջյանը Թովմասյանը (1983-ին դատապարտվել է 30-ամյա բանտարկության), Մկրտիչ Մատարյանը (զոհվել է 1983-ին, Ստամբուլում, «Հակոբ Հակոբյան» գործողության ժամանակ), Վարուժան Կարապետյանը, Սիմոն Նայիրյանը (Սոներ Նայիր), Հովհաննես Սեմերջյանը (դատապարտվել են տարբեր տարիների բանտարկության` Փարիզի Օռլի օդանավակայանում 1983-ին ռումբ պայթեցնելու համար, Հ. Սեմերջյանը ազատ է արձակվել 1990-ին, Ս.Նայիրյանը` 1994-ին, Զավեն Պետրոսյանը (1983-ին Լոնդոնում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, ազատվել է հինգուկես տարի հետո), Նշան Դանիելյանը (1983-ին ձերբակալվել է Բեյրութում,ազատվել է 1986-ին), Սուրիկ Գրիգորյանը (զոհվել է 1984-ին Թեհրանում` հակաթուրքական գործողության ժամանակ), Եղիա Քեշիշյանը և Զավեն Աբեթյանը (1981-ին գնդակահարվել են իրանական բանտում), Վարդան Շրիվանյանը (1985-ին գնդակահարվել է իրանական բանտում)։
1980-ական թթ. սկզբին իսրայելական բանակի` Լիբանան ներխուժելու, Պաղեստինի ազատագրության կազմակերպության ղեկավարներից Աբու Այադի (Սալահ Խալաք) կողմից ՀԱՀԳԲ բազմաթիվ գաղտնիքները ֆրանսիական և արևմտաեվրոպական այլ գաղտնի ծառայություններին մատնելու, ԱՄՆ-ի Հետախուզությունների ֆեդերալ բյուրոյի ջանքերի, մատնությունների, թուրքական պետական մարմինների պատասխան քայլերի հետևանքով ՀԱՀԳԲ կրել է ծանր կորուստներ. զոհվել են ՀԱՀԳԲ անդամներ և համակիրներ Նուբար Յալիմյանը (Հոլանդիայում), Գառնիկ Վահրադյանը (Աթենքում), Մինաս Սիմոնյանը (Բեյրութում), Վիգեն Այվազյանը և Խաչիկ Հավարյանը (Լիբանանում), Հայկական Ժողովրդային Շարժման (ՀԺՇ) հիմնադիրներից Կարապետ Փաշապեզյանը և ուրիշներ։
1984-ից մինչև 1991-ի դեկտեմբերի 19-ը, երբ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մահափորձի ենթարկվեց թուրքական դեսպանատան զինվորական կցորդը, ՀԱՀԳԲ հակաթուրքական որևէ զինված գործողություն չի ստանձնել։ Ժամանակ առ ժամանակ ՀԱՀԳԲ հաղորդագրություններ է հրապարակում` արտահայտելով իր կարծիքը հայ հասարակայնությանը հուզող հարցերի շուրջ։ 1988-ից ԼՂԻՄ-ի հարցում, ՀԱՀԳԲ հաստատակամորեն կանգնած է խորհրդային կառավարության նկատմամբ պահանջարկների դիրքերում։
1991-ին ՀԱՀԳԲ հրապարակել է իր վերամշակված ծրագիրը, որտեղ զորակցություն է հայտնում Հայաստանի Հանրապետությանը` առանց փոփոխության ենթարկելու իր ռազմավարական նպատակները։ ՀԱՀԳԲ պաշտոնաթերթ «Հայաստանը» (1980-87,1991-ից) հրապարակվել է հինգ լեզուներով` հայերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն և թուրքերեն։1991-ից միայն հայերեն` «Կեցցե իրավազրկված ժողովուրդների հեղափոխական միասնությունը» և «Զինյալ պայքարը ու քաղաքական ճիշտ գիծը ուղին են Հայաստանի» նշանաբաններով։
Աղբյուր՝ http://www.hayasala.com