Skip to main content

Posts

Նահապետ Ռուսինյան «Կիլիկիա»

Նահապետ Ռուսինյան (1819-1876), հայ գրող, մանկավարժ, ազգային գործիչ: Ծնվել է Կեսարիա գավառի Էվքէերե գյուղում, սովորել է Կեսարիայում, այնուհետև՝ Կ.Պոլսում: 1844-51թթ. շարունակել է ուսումը Փարիզի Սորբոնի համալսարանում՝ ստանալով բժշկագիտության դոկտորի աստիճան: 1851թ. վերադառնալով Պոլիս՝ ծավալել է մանկավարժական, ազգային-հասարակական լայն գործունեություն՝ մեծ մասնակցություն բերելով արևմտահայոց Ազգային Սահմանադրության մշակման ու հաստատման աշխատանքներին: Ռուսինյանի «Կիլիկիա» բանաստեղծությունը, գրված 1860թ. հաստատուն տեղ ունի մեր ժողովրդի հիշողության մեջ, շնորհիվ հայրենասիրական ոգու և անկեղծ ներշնչանքի ( դարձել է երգ, երաժշտությունը՝ Գաբրիել Երանյանի): «Կիլիկիա» Երբոր բացուին դռներն յուսոյ, Եւ մեր երկրէն փախ տայ ձըմեռ, Չըքնաղ երկիրն մեր Արմենիոյ, - Երբ փայլե իւր քաղցրիկ օրեր. Երբոր ծիծառն իր բոյն դառնայ, Երբոր ծառերն հագնին տերև` Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա, Աշխարհ, որ ինձ ետուր արև: Տեսի դաշտերըն Սուրիոյ, Լեառն Լիբանան և իւր մայրեր. Տեսի զերկիրն Իտալիոյ, Վենետիկ և իւր կոնտոլներ. Կըղզի նման չիք...

ՎԱՆԱՅ ՁԱՅՆ

Մի քանի օր առաջ մի փոքր նյարդայնացած էի, ու հետն էլ Ֆեյսբուքով քննարկում էինք որոշ հարցեր: Մեկ էլ Վարուժանը՝ ընկերներիցս մեկը, լինք ուղարկեց ու ասաց, որ լսեմ ու հանգստանամ: Պարզվեց՝ լիբանանահայերի Վանայ ձայն ռադիոն է : Շատ լավն է: Լսե՛ք: Համ էլ ցերեկը արաբերեն լեզվով հաղորդում ունեն: Շատ պարզ են խոսում, բոլոր հարաքաներով: Բացի այդ շատ լավ երգեր կան: Իսկ անկեղծ ասեմ ինձ արևմտահայերենն է դուր գալիս այս ռադիոյի: Սիրուն է շատ մեր լեզուն:

Գոլանի բարձունքներ

Երբ նայում ենք քարտեզին , տեսնում ենք մի շարք տարածքներ, որոնք այսպես կոչված վիճելի տարածքներ են: Ցավոք մեր երկիրն էլ զուրկ չէ դրանից: Ինչևէ այս գրառումը մեկ այլ վիճելի տարածքի մասին է: Խոսքը Գոլանի բարձունքների (արաբ. هضبة الجولان ) մասին է: Այն Մերձավոր Արևելքի կռվախնձորներից մեկն է: Մինչ 1967 թվականը Գոլանի բարձունքները մտնում էին Սիրիայի կազմի մեջ: Սակայն 1967 թվականի վեցօրյա պատերազմի արդյունքում իսրայելական զորքերը բռնազավթեցին այն: Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը: Գոլանի բարձունքներու մ կա հին քաղաքակրթությունների վեհ հետքը: Այս պատմական իրողությունը կարելի է տեսնել Կացրինե քաղաքի «Գոլանի հնությունները» թանգարանում և Երուսաղեմում Իսրայելի թանգարաններում: Դեռևս պղնձի դարաշրջանում գոլանի բարձունքները եղել են բնակավայրեր: Այստեղ հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ, որսորդությամբ և հողագործությամբ: Տները կառուցել են բազարտից, որը Գոլանի բարձունքներում բավականին շատ է: Տան հատակը բազալտե սալիկից էին սարքում: Երկո...

المسجد الاقصى‎‎

Երուսաղեմում է գտնվում իսլամական աշխարհի ամենահայտնի մզկիթներից մեկը՝ Ալ-Ակսան: Այն համարվում է երրորդը՝ Մեքքայի և Մադինայի մզկիթներից հետո: Այն նաև կոչվում է իր հիմնադրի անունով Օմարի մզկիթ: Օմարի կառուցածը փոքրիկ աղոթատեղի էր, սակայն հետագայում այն վերականգնվեց և ընդարձակվեց Աբդ ալ-Մալիքի կողմից, իսկ վերջնական տեսքը ստացավ ալ-Վալիդի ժամանակ: Մզկիթում միաժամանակ կարող են աղոթել մի քանի հազար հավատացյալ: Մզկիթը հայտնի է նաև այն պատճառով, որ հենց այս մզկիթի հետ է կապված Մուհամմադի գիշերային ճամփորդության լեգենդը: Առավել մանրամասն դիտե՛ք այստեղ :

Al-Azhar

Զով հունվարյան մի օր որոշեցինք գնալ Ազհար, և շատ ճիշտ օր ու ժամ ընտրեցինք, քանի որ մեր կամքից անկախ ականատես եղանք ուսանողների կողմից Ղուրանի ընթերցմանը: Շատ զարմացանք այն հանգամանքից, որ Ազհարի շեյխերից մեկը Ղուրանը գիտեր ավելի լավ, քան սեփական կենսագրությունը: Բանն այն է, որ նա կույր էր, բայց դա չէր խանգարում նրան ընդհատել ուսանողներին, ուղղել նրանց, նաև մեկնաբանել տվյալ այաթը: Շատ հետաքրքիր էր նաև շեյխերի նկատմամբ անսպառ հարգալից վերաբերմունքը սովորական եգիպտացիների կողմից... Ազհարի մզկիթի կառուցումը սկսվել է 10-րդ դարի վերջում, գրեթե միաժամանակ կառուցվել է նաև մզկիթին կից համալսարանը: Իսկ մնացածի համար գոյություն ունի Google, կամ առնվազն Wikipedia...

ԱՌԱՋԱՐԿ....

Առավոտյան արթնացա, երազումս Սալլահ ադ-Դինի ամրոցն էի տեսել: Շաաաաաաատ լավ երազ էր, կարծես միջնադարում լինեի: Հետո մտածեցի, որ կարելի է ստեղծել մի բլոգ, ուր կգրեմ կամ կգրենք արաբական աշխարհի մշակութային կոթողների, հետաքրքիր վայրերի, մի խոսքով ամեն ինչի մասին (դաժե կաֆեների): Ժողովուրդ էդքան ուսանող ունենք Սիրիայում ու Եգիպտոսում սովորած, չե՞ք կարող ամեն մեկդ մի բանի մասին գրել: Եթե ոչ, ուրեմն ամոթ ձեզ: Ա՛յ, օրինակ, մեր կուրսեցիները, որ այժմ Սիրիայում են նկարներ են ուղարկել, նենց լավն են, մի քանիսն էլ այս գրառման հետ կտեղադրեմ, տեսեք ու մզզզզզզզզզզզացեք, ՀԵՆՑ ՏԵՆՑ: