Skip to main content

Գոլանի բարձունքներ


Երբ նայում ենք քարտեզին, տեսնում ենք մի շարք տարածքներ, որոնք այսպես կոչված վիճելի տարածքներ են: Ցավոք մեր երկիրն էլ զուրկ չէ դրանից: Ինչևէ այս գրառումը մեկ այլ վիճելի տարածքի մասին է: Խոսքը Գոլանի բարձունքների (արաբ. هضبة الجولان) մասին է: Այն Մերձավոր Արևելքի կռվախնձորներից մեկն է: Մինչ 1967 թվականը Գոլանի բարձունքները մտնում էին Սիրիայի կազմի մեջ: Սակայն 1967 թվականի վեցօրյա պատերազմի արդյունքում իսրայելական զորքերը բռնազավթեցին այն: Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը:

Գոլանի բարձունքներում կա հին քաղաքակրթությունների վեհ հետքը: Այս պատմական իրողությունը կարելի է տեսնել Կացրինե քաղաքի «Գոլանի հնությունները» թանգարանում և Երուսաղեմում Իսրայելի թանգարաններում:

Դեռևս պղնձի դարաշրջանում գոլանի բարձունքները եղել են բնակավայրեր: Այստեղ հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ, որսորդությամբ և հողագործությամբ:

Տները կառուցել են բազարտից, որը Գոլանի բարձունքներում բավականին շատ է: Տան հատակը բազալտե սալիկից էին սարքում: Երկու մասից կազմված տներ էին, որի մի մասում ապրում էին, մյուսու՝ պահում էին ուտելիքը: Տների պատերը մեկը մյուսին կպած են, չնայած հանդիպում են նաև առանձին տներ: Տներում գտնվել են կուռքեր կապված անասնապահության, հողագործության հետ: Հետաքրքիր է, որ ոչ մի գերեզման չի գտնվել: Կամ դրանք չեն գտնվել դեռ, կամ էլ գոլանի բարձունքներում դրանք բացակայում են: Սա խոսում է այն մասին, որ հավանական է՝ Գոլանի բնակչությունը այստեղ սեզոնային է եղել, ոչ մշտական: Մ.թ.ա 4-րդ դարի վերջին Գոլանի բնակչությունը հեռացել է այստեղից: Ինչո՞ւ: Այս հարցին ոչ ոք ստույգ պատասխան չի տալիս:

Հետագայում հետազոտություններիարդյունքում պարզվել է, որ գոլանում բրոնզե դարաշրջանի կեսերին դարձյալ հայտնվել են բնակիչներ: Ամենայն հավանականությամբ քոչվորներ: Այս քոչվորները այստեղ թողել են կառույցներ, որոնք շատ հավանական է, ծառայել են թաղման արարողակարգին: Այդ կառույցները բաժանվում են երկու խմբի՝ ԴՈԼՄԵՆ և ՏՈՒՄՈՒԼ:

Գոլանում բնակչության լինել կամ չլինելը մեծ հաշվով կախված է եղել թե որքան հզոր հարևաններ է ունեցել այն: Այստեղով անցել ենառևտրական կարևոր ճանապարհներ: Ժամանակի ընթացքում առաջացել են անգամ քաղաքներ, որոնցից կարելի է նշել Գամլան: Այս քաղաքի պեղումները գտել են բրոնղե դարաշրջանին պատկանող պատի հետքեր: Գամլայի պեղումներում իր մեծ ավանդն է ունցել հնագետ Իցհակ Գալը: Հենց նրա շնորհիվ

մարդկության աչքից մոտ երկու հազարամյակ թաքնված Գամլան կրկին հառնեց իր ողջ վեհությամբ:

Այս հոդվածով փորձեցի ձեր ուշադրությանը ներկայացնել այս հնագույն ու հետաքրքիր վայրը: Այս մասին շատ բան կա ասելու, ու հնարավոր է մի օր որոշեմ ավելի խորը ուսումնասիրություն կատարել ու ձեր ուշադրությանը ներկայկացնել:

Popular posts from this blog

The Muallaqa of Imru al Qays and Its Translations Into English

The  Muallaqa  of the Pre-Islamic Arab poet Imru al Qays 1  is his most important poem. It is considered by many to be one of the greatest masterpieces of ancient Arabic literature, or even of Arabic literature in general. It has been translated into English several times; the first translation was done by Sir William Jones in the 18th Century, and the most recent just a few years ago, by the Irish poet Desmond O'Grady. Yet in order to truly understand its significance, it is first necessary to first explain a little the background of the time and place in which it was written.

91 տարեկան հասակում կյանքից հեռացավ պրոֆեսոր Բոլշակովը

ԵՊՀ Արաբագիտության բաժին ընդունված ուսանողն առաջին կուրսից իսկ ծանոթանում է մի շարք մասնագիտական գրքերի։ Չնայած մասնագիտական պատմագրությունը անընդհատ զարգանում է, նորանոր գրքեր են տեղ գտնում հիմնական մասնագիտական ընթերցանության շարքերում՝ որոշ գրքեր անսասան մնում են իրենց տեղում։ Այդ կայունների շարքին է պատկանում պրոֆեսոր Օլեգ Բոլշակովի «Խալիֆայության պատմություն» քառահատորյակը [1] ։

Նահապետ Ռուսինյան «Կիլիկիա»

Նահապետ Ռուսինյան (1819-1876), հայ գրող, մանկավարժ, ազգային գործիչ: Ծնվել է Կեսարիա գավառի Էվքէերե գյուղում, սովորել է Կեսարիայում, այնուհետև՝ Կ.Պոլսում: 1844-51թթ. շարունակել է ուսումը Փարիզի Սորբոնի համալսարանում՝ ստանալով բժշկագիտության դոկտորի աստիճան: 1851թ. վերադառնալով Պոլիս՝ ծավալել է մանկավարժական, ազգային-հասարակական լայն գործունեություն՝ մեծ մասնակցություն բերելով արևմտահայոց Ազգային Սահմանադրության մշակման ու հաստատման աշխատանքներին: Ռուսինյանի «Կիլիկիա» բանաստեղծությունը, գրված 1860թ. հաստատուն տեղ ունի մեր ժողովրդի հիշողության մեջ, շնորհիվ հայրենասիրական ոգու և անկեղծ ներշնչանքի ( դարձել է երգ, երաժշտությունը՝ Գաբրիել Երանյանի): «Կիլիկիա» Երբոր բացուին դռներն յուսոյ, Եւ մեր երկրէն փախ տայ ձըմեռ, Չըքնաղ երկիրն մեր Արմենիոյ, - Երբ փայլե իւր քաղցրիկ օրեր. Երբոր ծիծառն իր բոյն դառնայ, Երբոր ծառերն հագնին տերև` Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա, Աշխարհ, որ ինձ ետուր արև: Տեսի դաշտերըն Սուրիոյ, Լեառն Լիբանան և իւր մայրեր. Տեսի զերկիրն Իտալիոյ, Վենետիկ և իւր կոնտոլներ. Կըղզի նման չիք...