
Երուսաղեմում է գտնվում իսլամական աշխարհի ամենահայտնի մզկիթներից մեկը՝ Ալ-Ակսան: Այն համարվում է երրորդը՝ Մեքքայի և Մադինայի մզկիթներից հետո: Այն նաև կոչվում է իր հիմնադրի անունով Օմարի մզկիթ: Օմարի կառուցածը փոքրիկ աղոթատեղի էր, սակայն հետագայում այն վերականգնվեց և ընդարձակվեց Աբդ ալ-Մալիքի կողմից, իսկ վերջնական տեսքը ստացավ ալ-Վալիդի ժամանակ: Մզկիթում միաժամանակ կարող են աղոթել մի քանի հազար հավատացյալ: Մզկիթը հայտնի է նաև այն պատճառով, որ հենց այս մզկիթի հետ է կապված Մուհամմադի գիշերային ճամփորդության լեգենդը: Առավել մանրամասն դիտե՛ք այստեղ: