Skip to main content

Խալիֆայության սուննիական տեսության պատմական զարգացումը. Նաիրա Սահակյան

Բանալի բառեր՝ խալիֆ, խալիֆայություն, մարգարեի փոխարինող, Ալլահի փոխարինող, գերագույն իշխանություն, Օմայյան խալիֆայություն, Աբբասյան խալիֆայություն, Օսմանյան կայսրություն, «Իսլամական պետություն» խմբավորում
Խալիֆայութան տեսության ուսումնասիրության համար անհրաժեշտ է նշել, որ այն սերտորեն կապված լինելով իշխանության խնդրի հետ, սկիզբ է առել Մուհամմադ մարգարեի մահից հետո,երբ անհրաժեշտություն առաջացավ մշակել մարգարեին փոխարինելու մի համակարգ, որը կապահովեր ումմայի և Ալլահի միջև կապը, կկազմակերպեր համայնքի անդամներին ու կպաշտպաներ համայնքը: Իշխանության խնդիրը մշտապես կենտրոնական խնդիր է եղել իսլամական աշխարհում: Այն դարձավ իսլամական համայնքի, իսկ հետո նաև ողջ իսլամական աշխարհի մասնատման պատճառը : Մասնատումից հետո իսլամի տարբեր ուղղություններ ժամանակի ընթացքում մշակեցին գերագույն իշխանության վերաբերյալ իրար հակասող տեսություններ:
Վերլուծական տեղեկագիր հ. 7։ Հոդվածների ժողովածու/ ԵՊՀ; Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն; Խմբ. Խորհուրդ. – Եր.: 2015.էջ 30-71։

Popular posts from this blog

The Muallaqa of Imru al Qays and Its Translations Into English

The  Muallaqa  of the Pre-Islamic Arab poet Imru al Qays 1  is his most important poem. It is considered by many to be one of the greatest masterpieces of ancient Arabic literature, or even of Arabic literature in general. It has been translated into English several times; the first translation was done by Sir William Jones in the 18th Century, and the most recent just a few years ago, by the Irish poet Desmond O'Grady. Yet in order to truly understand its significance, it is first necessary to first explain a little the background of the time and place in which it was written.

91 տարեկան հասակում կյանքից հեռացավ պրոֆեսոր Բոլշակովը

ԵՊՀ Արաբագիտության բաժին ընդունված ուսանողն առաջին կուրսից իսկ ծանոթանում է մի շարք մասնագիտական գրքերի։ Չնայած մասնագիտական պատմագրությունը անընդհատ զարգանում է, նորանոր գրքեր են տեղ գտնում հիմնական մասնագիտական ընթերցանության շարքերում՝ որոշ գրքեր անսասան մնում են իրենց տեղում։ Այդ կայունների շարքին է պատկանում պրոֆեսոր Օլեգ Բոլշակովի «Խալիֆայության պատմություն» քառահատորյակը [1] ։

ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

Հայաստանի Գերմանականան համալսարանում (Երևան, Այգեձորի 47/3 ) մայիսի 30 -ից հունիսի 4-ը տեղի կունենա «ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ» մեկշաբաթյան սեմինար : Սեմինարի նախագիծը մշակվել է «Պայդեա Պրոջեքթ Ինկուբատորի» շրջանակում (Ստոկհոլմ 2009թ. օգոստոս): Այս շարքի առաջին սեմինարը Հայաստանում անցկացվել է 2010թ. մայիսի 31-ից հունիսի 5-ը՝ ԵՊՀ Արաբագիտության ամբիոնում: Սեմինարը մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալու Երուսաղեմում միջմշակութային երկխոսության համատեքստին ու միևնույն ասպեկտով դիտարկել ազգային և կրոնական փոքրամասնությունների միջև առնչությունները: Սեմինարը ներառում է միմյանց հաջորդող դասախոսություների ու քննարկումների շարք՝ միջկրոնական հաղորդակցության, Երուսաղեմի հայկական համայնքի և Սուրբ քաղաքի կրոնական կարգավիճակի շուրջ։ Ավանդական տեքստերի ընթերցումը, բանավեճ-քննարկումները և ֆիլմի դիտումը հնարավորություն կտան միևնույն համատեքստում ընկալել ավանդականությունն ու արդիական խնդիրները: Աշխատանքային լեզուն՝ գերմաներեն/անգլերեն՝ հայերեն զուգահեռ թարգմանությամբ : Ս...