Ի՞նչ ծաղրանկարի մասին է խոսքը, երբ իսլամում մարգարեին անգամ նկարելը հարգի չէ: Մուհամեդը նկարներում կամ անդեմ է, կամ դեմքը ծածկած: Աստվածաբանները կարծում են, որ պետք չէ ֆետիշացնել Մուհամեդի դեմքը: Տարբերվող վերլուծություն Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչության ու այլ բաների մասին: Հաղորդման հյուրերն են ՔՄՀԿ
գիտաշխատողներ Աննա Գևորգյանը և Նաիրա Սահակյանը: «Քաղաքակրթությունից քաղաքականություն». Լրատվական ռադիոյի և ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի համատեղ ծրագիրը:
ԵՊՀ Արաբագիտության բաժին ընդունված ուսանողն առաջին կուրսից իսկ ծանոթանում է մի շարք մասնագիտական գրքերի։ Չնայած մասնագիտական պատմագրությունը անընդհատ զարգանում է, նորանոր գրքեր են տեղ գտնում հիմնական մասնագիտական ընթերցանության շարքերում՝ որոշ գրքեր անսասան մնում են իրենց տեղում։ Այդ կայունների շարքին է պատկանում պրոֆեսոր Օլեգ Բոլշակովի «Խալիֆայության պատմություն» քառահատորյակը [1] ։