Skip to main content

Posts

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ԱՐՄԱԿԱ՛Դ

Այսօր հունիսի 21-ին լրանում է ARMACAD ( Armenian Association for Academic Partnership and Support )-ի 4 տարին: ԵՊՀ առաջին կամ երկրորդ կուրսի ուսանող էի, երբ առաջին անգամ լսեցի ARMACAD բառը: Եկա տուն ու փորձեցի հասկանալ ՝ ինչ է այն իրենից ներկայացնում: Գրանցվեցի: Պարզվեց այն է, ինչ պետք է ցանկացած մարդու, ում հետաքրքրում է, թե ինչ է կատարվում գիտական աշխարհում, ինչ գիտաժողովներ, հանդիպումներ, scholarship-եր են լինելու և այլն, և այլն: Այո՛, այս ամենի մասին Ձեզ կարող է տեղեկացնել մի ցանց՝ ՀՀ միակ գիտական ցանցը՝ ARMACAD -ը: ARMACAD–ը նպատակ ունի նպաստել տնտեսության, մշակույթի, կրթության և այլն զարգացմանը: ARMACAD –ի մասին ավելի մանրամասն կարող եք տեսնել այստեղ : Միացեք ARMACAD-ին և դուք կլինեք ամենատեղեկացվածը: Ծնունդդ շնորհավոր ԱՐՄԱԿԱԴ: P.S. ԱՐՄԱԿԱԴ գիտական ցանցը լինելով ՀՀ –ում միակը, առ այսօր աշխատում է կամավորների ջանքերի շնորհիվ, այն և ոչ մի ֆինանսավորում ՉՈՒՆԻ:

ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

Հայաստանի Գերմանականան համալսարանում (Երևան, Այգեձորի 47/3 ) մայիսի 30 -ից հունիսի 4-ը տեղի կունենա «ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ» մեկշաբաթյան սեմինար : Սեմինարի նախագիծը մշակվել է «Պայդեա Պրոջեքթ Ինկուբատորի» շրջանակում (Ստոկհոլմ 2009թ. օգոստոս): Այս շարքի առաջին սեմինարը Հայաստանում անցկացվել է 2010թ. մայիսի 31-ից հունիսի 5-ը՝ ԵՊՀ Արաբագիտության ամբիոնում: Սեմինարը մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալու Երուսաղեմում միջմշակութային երկխոսության համատեքստին ու միևնույն ասպեկտով դիտարկել ազգային և կրոնական փոքրամասնությունների միջև առնչությունները: Սեմինարը ներառում է միմյանց հաջորդող դասախոսություների ու քննարկումների շարք՝ միջկրոնական հաղորդակցության, Երուսաղեմի հայկական համայնքի և Սուրբ քաղաքի կրոնական կարգավիճակի շուրջ։ Ավանդական տեքստերի ընթերցումը, բանավեճ-քննարկումները և ֆիլմի դիտումը հնարավորություն կտան միևնույն համատեքստում ընկալել ավանդականությունն ու արդիական խնդիրները: Աշխատանքային լեզուն՝ գերմաներեն/անգլերեն՝ հայերեն զուգահեռ թարգմանությամբ : Ս...

ԿԱՐՄԻՐ ԾԱՂԻԿ ՄԸ ԳԱՐՈՒՆԻ

Երազի օրեր Կարմիր ծաղիկ մը գարունի Առտու մը ինծի նվիրեցիր. Ըզգացի թե տենդեր ունի Երազկոտ միտքըս ուշացիր: Խանդաղատանք մը հորդեցավ Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝ Դողաց սիրո սարսուռն անցավ՝ Ու թովանքը համբույրին հուր: Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն, Ու մետաքսե ուղի մը զիս Սեր-Ծաղիկին տարավ ածուն: Հոն ժըպտեցավ կյանքը ինծի, Հըմայքներու հույլովն անցավ, Եվ ուրվական մը կասկածի Անոր մոտեն երբեք չանցավ։ Խոսք` Մ. Մեծարենցի Երաժշտ.` Ռ. Ամիրխանյանի

Նահապետ Ռուսինյան «Կիլիկիա»

Նահապետ Ռուսինյան (1819-1876), հայ գրող, մանկավարժ, ազգային գործիչ: Ծնվել է Կեսարիա գավառի Էվքէերե գյուղում, սովորել է Կեսարիայում, այնուհետև՝ Կ.Պոլսում: 1844-51թթ. շարունակել է ուսումը Փարիզի Սորբոնի համալսարանում՝ ստանալով բժշկագիտության դոկտորի աստիճան: 1851թ. վերադառնալով Պոլիս՝ ծավալել է մանկավարժական, ազգային-հասարակական լայն գործունեություն՝ մեծ մասնակցություն բերելով արևմտահայոց Ազգային Սահմանադրության մշակման ու հաստատման աշխատանքներին: Ռուսինյանի «Կիլիկիա» բանաստեղծությունը, գրված 1860թ. հաստատուն տեղ ունի մեր ժողովրդի հիշողության մեջ, շնորհիվ հայրենասիրական ոգու և անկեղծ ներշնչանքի ( դարձել է երգ, երաժշտությունը՝ Գաբրիել Երանյանի): «Կիլիկիա» Երբոր բացուին դռներն յուսոյ, Եւ մեր երկրէն փախ տայ ձըմեռ, Չըքնաղ երկիրն մեր Արմենիոյ, - Երբ փայլե իւր քաղցրիկ օրեր. Երբոր ծիծառն իր բոյն դառնայ, Երբոր ծառերն հագնին տերև` Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա, Աշխարհ, որ ինձ ետուր արև: Տեսի դաշտերըն Սուրիոյ, Լեառն Լիբանան և իւր մայրեր. Տեսի զերկիրն Իտալիոյ, Վենետիկ և իւր կոնտոլներ. Կըղզի նման չիք...

ՎԱՆԱՅ ՁԱՅՆ

Մի քանի օր առաջ մի փոքր նյարդայնացած էի, ու հետն էլ Ֆեյսբուքով քննարկում էինք որոշ հարցեր: Մեկ էլ Վարուժանը՝ ընկերներիցս մեկը, լինք ուղարկեց ու ասաց, որ լսեմ ու հանգստանամ: Պարզվեց՝ լիբանանահայերի Վանայ ձայն ռադիոն է : Շատ լավն է: Լսե՛ք: Համ էլ ցերեկը արաբերեն լեզվով հաղորդում ունեն: Շատ պարզ են խոսում, բոլոր հարաքաներով: Բացի այդ շատ լավ երգեր կան: Իսկ անկեղծ ասեմ ինձ արևմտահայերենն է դուր գալիս այս ռադիոյի: Սիրուն է շատ մեր լեզուն:

Գոլանի բարձունքներ

Երբ նայում ենք քարտեզին , տեսնում ենք մի շարք տարածքներ, որոնք այսպես կոչված վիճելի տարածքներ են: Ցավոք մեր երկիրն էլ զուրկ չէ դրանից: Ինչևէ այս գրառումը մեկ այլ վիճելի տարածքի մասին է: Խոսքը Գոլանի բարձունքների (արաբ. هضبة الجولان ) մասին է: Այն Մերձավոր Արևելքի կռվախնձորներից մեկն է: Մինչ 1967 թվականը Գոլանի բարձունքները մտնում էին Սիրիայի կազմի մեջ: Սակայն 1967 թվականի վեցօրյա պատերազմի արդյունքում իսրայելական զորքերը բռնազավթեցին այն: Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը: Գոլանի բարձունքներու մ կա հին քաղաքակրթությունների վեհ հետքը: Այս պատմական իրողությունը կարելի է տեսնել Կացրինե քաղաքի «Գոլանի հնությունները» թանգարանում և Երուսաղեմում Իսրայելի թանգարաններում: Դեռևս պղնձի դարաշրջանում գոլանի բարձունքները եղել են բնակավայրեր: Այստեղ հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ, որսորդությամբ և հողագործությամբ: Տները կառուցել են բազարտից, որը Գոլանի բարձունքներում բավականին շատ է: Տան հատակը բազալտե սալիկից էին սարքում: Երկո...