Skip to main content

Այս գիշեր Լեյլաթ ալ-Կադրն է

Այս գիշեր Լեյլաթ ալ-Կադրն (Հզորության կամ զորավորության գիշերը) է։ Այն նշվում է Ռամադանի 27-րդ օրը[1]։

Լեյլաթ ալ-Կադրը այն գիշերն է, երբ Մուհամմադ մարգարեն Ալլահից Ջիբրիլ
հրեշտակապետի միջոցով ստացավ Ղուրանի առաջին այաթները։ Ուսումնասիրողների մեծ մասը կարծում է, որ խոսքը 96-րդ սուրայի մասին է (Surat Al-'Alaq):

Այս սուրայի 1-5-րդ այաթներում ասվում ՝
«Կարդա՛ քո Տիրոջ անունով, ով ստեղծել է,
Ստեղծել է մարդուն արյան գնդիկից,
Կարդա՛ և քո տերը ամենամեծն է,
Ով սովորեցրել է կալամով, 
Սովորեցրել է մարդուն այն, ինչ նա չգիտեր»[2]։

Լեյլաթ ալ-Կադրի մասին է խոսվում Ղուրանի 97-րդ սուրայում (Surat Al-Qadr), որտեղ ասվում է, որ Ղուրանը ուղարկվել է Հզորության գիշերը և որ այդ «գիշերը հազար ամսից էլ լավն է»։

Մուսուլմանների մի մասը սա հրաշքի հետ է կապում, իսկ ռացիոնալ իսլամական միտքը մեկնաբանում է որպես Մարգարեի մտքի պայծառացման գիշեր։

Այս գիշերվա մասին հադիսներ ևս պահպանվել են, որոնցից է Բուխարիի Սահիհում տեղ գտած այն հադիսը՝ ըստ որի եթե մարդը Լեյլաթ ալ-Կադրի ընթացքում անկեղծորեն աղոթի Ալլահին, ապա նրա մեղքերը կներվեն[3]։ 

[1] Իսլամական օրացույցով՝ 1437 թվականի ռամադանի 27։
[2] Սուրան 19 այաթ ունի։ 
[3] Bukhari Vol 1, Book 2:34

Popular posts from this blog

The Muallaqa of Imru al Qays and Its Translations Into English

The  Muallaqa  of the Pre-Islamic Arab poet Imru al Qays 1  is his most important poem. It is considered by many to be one of the greatest masterpieces of ancient Arabic literature, or even of Arabic literature in general. It has been translated into English several times; the first translation was done by Sir William Jones in the 18th Century, and the most recent just a few years ago, by the Irish poet Desmond O'Grady. Yet in order to truly understand its significance, it is first necessary to first explain a little the background of the time and place in which it was written.

91 տարեկան հասակում կյանքից հեռացավ պրոֆեսոր Բոլշակովը

ԵՊՀ Արաբագիտության բաժին ընդունված ուսանողն առաջին կուրսից իսկ ծանոթանում է մի շարք մասնագիտական գրքերի։ Չնայած մասնագիտական պատմագրությունը անընդհատ զարգանում է, նորանոր գրքեր են տեղ գտնում հիմնական մասնագիտական ընթերցանության շարքերում՝ որոշ գրքեր անսասան մնում են իրենց տեղում։ Այդ կայունների շարքին է պատկանում պրոֆեսոր Օլեգ Բոլշակովի «Խալիֆայության պատմություն» քառահատորյակը [1] ։

Նահապետ Ռուսինյան «Կիլիկիա»

Նահապետ Ռուսինյան (1819-1876), հայ գրող, մանկավարժ, ազգային գործիչ: Ծնվել է Կեսարիա գավառի Էվքէերե գյուղում, սովորել է Կեսարիայում, այնուհետև՝ Կ.Պոլսում: 1844-51թթ. շարունակել է ուսումը Փարիզի Սորբոնի համալսարանում՝ ստանալով բժշկագիտության դոկտորի աստիճան: 1851թ. վերադառնալով Պոլիս՝ ծավալել է մանկավարժական, ազգային-հասարակական լայն գործունեություն՝ մեծ մասնակցություն բերելով արևմտահայոց Ազգային Սահմանադրության մշակման ու հաստատման աշխատանքներին: Ռուսինյանի «Կիլիկիա» բանաստեղծությունը, գրված 1860թ. հաստատուն տեղ ունի մեր ժողովրդի հիշողության մեջ, շնորհիվ հայրենասիրական ոգու և անկեղծ ներշնչանքի ( դարձել է երգ, երաժշտությունը՝ Գաբրիել Երանյանի): «Կիլիկիա» Երբոր բացուին դռներն յուսոյ, Եւ մեր երկրէն փախ տայ ձըմեռ, Չըքնաղ երկիրն մեր Արմենիոյ, - Երբ փայլե իւր քաղցրիկ օրեր. Երբոր ծիծառն իր բոյն դառնայ, Երբոր ծառերն հագնին տերև` Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա, Աշխարհ, որ ինձ ետուր արև: Տեսի դաշտերըն Սուրիոյ, Լեառն Լիբանան և իւր մայրեր. Տեսի զերկիրն Իտալիոյ, Վենետիկ և իւր կոնտոլներ. Կըղզի նման չիք...