Ժամանակակից
պատկերացումներով արաբագիտությունը և/կամ արևելագիտությունը կարող է զարգանալ անգամ
առանց տվյալ երկիր մուտքը՝ հաշվի առնելով կուտակված մեծածավալ նյութը, թեև անշուշտ
ուսումնասիրության առարկայի՝ իր սեփական համատեքստում
դիտարկելը զգալիորեն նպաստում է կատարված աշխատանքի որակի բարձրացմանը։ Սակայն ոչ վաղ անցյալի արևելագետներին եթե նայենք, կնկատենք, որ մեծամասամբ որևէ արևելյան երկրում որոշակի գործունեության համար գործուղված անհատներն էին համարվում արաբագետներ ու արևելագետներ։ Այս անձանցից մեկն էլ բրիտանացի Հարրի Սենտ-Ջոն Բրիջեր Ֆիլբին էր, ում անունը սերտորեն կապված է Սաուդյան Արաբիայի Թագավորության ու Սաուդների ընտանիքի հետ։
դիտարկելը զգալիորեն նպաստում է կատարված աշխատանքի որակի բարձրացմանը։ Սակայն ոչ վաղ անցյալի արևելագետներին եթե նայենք, կնկատենք, որ մեծամասամբ որևէ արևելյան երկրում որոշակի գործունեության համար գործուղված անհատներն էին համարվում արաբագետներ ու արևելագետներ։ Այս անձանցից մեկն էլ բրիտանացի Հարրի Սենտ-Ջոն Բրիջեր Ֆիլբին էր, ում անունը սերտորեն կապված է Սաուդյան Արաբիայի Թագավորության ու Սաուդների ընտանիքի հետ։
Հեռավոր
1907-ին ավարտելով Քեմբրիջի համալսարանը՝ Ֆիլբին աշխատել է բրիտանական գաղութատիրական
վարչակարգում, եղել է մի շարք արևելյան երկրներում, այդ թվում և Իրաքում, Հորդանանում։
1925 թվականից
ի վեր, թողնելով պետական ծառայությունը, Ֆիլբին հիմնականում բնակվել է Իբն Սաուդի արքունիքում,
ով հետագայում դառնալու էր Սաուդյան Արաբիայի Թագավորության առաջին թագավորը[1]։
Ֆիլբին Էր-Ռիյադում |
Ֆիլբին
այն միակն էր արտաքին աշխարհից, ով մուտք ուներ սաուդական արքայատոհմ ու իր աշխատանքներում
ականատեսի աչքերով է ներկայացրել տիրող իրադրությունը, սակայն հետագայի ուսումնասիրողները
քննադատել են նրան օբյեկտիվ չլինելու մեջ։
Հաշվի
առնելով, որ այս նույն ժամանակահատվածում Բրիտանիան երկակի խաղ էր խաղում ու հույսեր
էր տալիս Հաշիմյան տոհմին[2],
որ խալիֆայությունը ի վերջո կվերադարձվի իրենց, Ֆիլբին ևս միաժամանակ գործում էր երկու
կողմից՝ թե բրիտանական և թե սաուդական։
Բրիտանացիների կողմից Ֆիլբիի
առաջ խնդիր էր դրվել հասնել արաբների մաքսիմալ աջակցության՝ ընդդեմ թուրքերին։ Իբն
Սաուդի համար սա գաղտնիք չէր ու Ֆիլբին ըստ էության մասնակիորեն հասավ իր նպատակին,
իսկ հետագայում անգամ խնդիրներ ունեցավ բրիտանական թագավորական կարգերի կողմնակիցների
հետ ու արդյունքում նրան ուղարկեցին Անդրհորդանան, որտեղ նա պետք է փոխարիներ մեկ այլ
հայտնի դեմքի՝ Լոուրենս Արաբացուն[3]։
Այստեղ
գտնված ժամանակահատվածը Ֆիլբին օգտագործեց կուտակված նյութի վերլուծման ու գիտական
աշխատանքի վրա։
Հետագայում
էլ Ֆիլբիի հարաբերությունները Իբն Սաուդի հետ բավականին ջերմ էին, նա անգամ մուտք ուներ
Արաբիայի բոլոր շրջանները, որտեղ կատարած իր բոլոր այցերը Ֆիլբին գրի է առել ու թողել
գրքերի տեսքով։ Այս հարաբերություններն այնքան ջերմ էին, որ անգամ Ֆիլբին իսլամ է ընդունում[4]։
Թագավորի
հետ այս ջերմ հարաբերությունների մասին է խոսում նաև այն, որ երբ 1945թվականին Ֆիլբին
վերադարձավ Սաուդյան Արաբիա՝ Բրիտանիա կատարած այցից հետո, թագավորը նրան մեծ նվերներ
տվեց։
Սակայն
այս հարաբերությունները այդպիսին չմնացին։ Թագավորի հետ Ֆիլբիի ունեցած տարաձայնության
արդյունքում նա հարկադրված էր լքել Սաուդյան Արաբիան՝ գնալով Լիբաբան, որտեղ էլ
1960թվական սրտի նոպայի արդյունքում մահացավ։
Ֆիլբիի
աշխատանքները, եթե անգամ որոշակի կողմանակալություն են պարունակում, այնուամենայնիվ
կարևոր նյութ են ցանկացած արաբագետի ու իսլամագետի համար։ Ֆիլբին թողել է գրական բավականին
հարուստ ժառանգություն, այդ թվում՝
- The heart of Arabia; arecord of travel & exploration. (London: Constable) 1922.
- Arabia of the Wahhabis. (London: Constable) 1928.
- Arabia. (London: Ernest Benn) 1930.
- The empty quarter: being a description of the great south desert of Arabia known as Rub 'al Khali (London: Constable & Company Ltd) 1933.
- Harun al Rashid (London: P. Davies) 1933.
- Routes in south-west Arabia [map]: From surveys made in 1936 (Methuen & Co Ltd) 1936.
- Sheba's daughters; being a record of travel in Southern Arabia (London: Methuen & Co Ltd) 1939.
- A Pilgrim in Arabia (London: The Golden Cockerel Press), [1943].
- The Background of Islam: being a sketch of Arabian history in pre-Islamic times (Alexandria: Whitehead Morris) 1947.
- Arabian Days, an autobiography (London: R. Hale) 1948.
- Arabian Highlands (Ithaca, N.Y.: Cornell University Press) 1952.
- Arabian Jubilee (London: Hale) [1952]
- Sa′udi Arabia (London: Benn) 1955, New impression: Librairie du Liban, Beirut 1968
- The Land of Midian. (London: Ernest Bean Limited) 1957.
- Forty Years in the Wilderness (London: R. Hale) c1957.
- Arabian Oil Ventures (Washington: Middle East Institute) 1964.
[1] Как англичанин Филби помог Ибн
Сауду найти нефть, http://oko-planet.su/politik/politiklist/164528-kak-anglichanin-filbi-pomog-ibn-saudu-nayti-neft.html,
Մուտք՝ 04.06.2016
[2] Երկար դարեր խալիֆներ էին համարվում Օսմանյան սուլթանները։ Օսմանյան
սուլթանները իրենց հռչակել էին խալիֆներ ու իրենց ձեռքին պահեցին այս կարևոր ինստիտուտը
մինչև կայսրության փլուզումը։ Այս հանգամանքից դժգոհ արաբների համար վահհաբիական շարժումը
կարծես թե դառնում էր հակաօսմանյան ու ազգային-ազատագրական շարժում։ Васильев А. М., Пуритане Ислама, М. 1967, с.
113
[3] Отец того самого Кима Филби, http://nvo.ng.ru/notes/2005-07-22/8_otec.html,
Մուտք՝ 04.06.2016
[4] Իսլամ ընդունելու հարցը բավականին շատ քննարկումների տեղիք է
տվել. քննարկվել է, թե արդյոք սա իրապես կրոնափոխ լինել էր, թե առերես քայլ։ Այս հարցը
սակայն ես չեմ քննարկի։