Skip to main content

Իսլամական պետություն. տարածաշրջանային նոր գործոն. Հայկ Քոչարյան, Նաիրա Սահակյան

Սունիական տեսության մեջ խալիֆայությունը զարգացել և անընդհատ ենթարկվել է փոփոխությունների Մուհամմադ մարգարեի մահվանից (632թ.) հետո: Առաջին չորս խալիֆները օրինական կերպով փոխարինեցին Մուհամմադ մարգարեին՝ հիմք դնելով խալիֆայության ստեղծման լավագույն ժամանակաշրջանի՝
ըստ սունիների:Այնուհետև մինչև Օսմանյան կայսրության փլուզումը այն խալիֆայության հետ կապված վերաբերմունքն անընդհատ փոխվեց…
Օսմանյան կայսրությունը վերջին լեգիտիմ իսլամական իշխանությունն էր, որը մարմնավորում էր այն արժեքները կամ մոտ էր այն արժեքներին, որով պետք էր կառավարվել: Ստեղծված իրավիճակը փոխվում է մոտավորապես առաջին համաշխարհայինից հետո, երբ մերձավոր արևելքը սկսում է բաժանվել ազդեցության գոտիների:
Գլոբալ տեսանկյունից երբ նայում ենք տարածաշրջանին, ստեղծվում է մի օջախ, որտեղ այս պահի դրությամբ կարող են հավաքվել բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն խալիֆայության երազանք, հետաքրքիր ֆենոմեն է ստեղծվում, որովհետև կա մի տարածք, որտեղ, եթե նայենք անցած դարի 70-80-ականներից սկսած, քաղաքական իսլամի տարբեր դրսևորումները և դրանց հաջող կամ ոչ հաջող էմպլեմիտացիան տարբեր երկրներում, ստեղծվել է մի իրավիճակ, որ այն մարդիկ, ովքեր ուզում են, կարող են գալ, ունեն լեգիտիմ տարածք՝ ըստ իրենց կարծիքի, որտեղ կարող են պայքարել: Սա սունիական գլոբալիզացիոն պրոեկտ է, որը փորձ է արվում այսօր տարածաշրջանում տեղայնացնել: Սա ինչ զարգացում կունենա, կամ ինչպես կընթանա, բավական հետաքրքիր է…

Popular posts from this blog

The Muallaqa of Imru al Qays and Its Translations Into English

The  Muallaqa  of the Pre-Islamic Arab poet Imru al Qays 1  is his most important poem. It is considered by many to be one of the greatest masterpieces of ancient Arabic literature, or even of Arabic literature in general. It has been translated into English several times; the first translation was done by Sir William Jones in the 18th Century, and the most recent just a few years ago, by the Irish poet Desmond O'Grady. Yet in order to truly understand its significance, it is first necessary to first explain a little the background of the time and place in which it was written.

91 տարեկան հասակում կյանքից հեռացավ պրոֆեսոր Բոլշակովը

ԵՊՀ Արաբագիտության բաժին ընդունված ուսանողն առաջին կուրսից իսկ ծանոթանում է մի շարք մասնագիտական գրքերի։ Չնայած մասնագիտական պատմագրությունը անընդհատ զարգանում է, նորանոր գրքեր են տեղ գտնում հիմնական մասնագիտական ընթերցանության շարքերում՝ որոշ գրքեր անսասան մնում են իրենց տեղում։ Այդ կայունների շարքին է պատկանում պրոֆեսոր Օլեգ Բոլշակովի «Խալիֆայության պատմություն» քառահատորյակը [1] ։

Գոլանի բարձունքներ

Երբ նայում ենք քարտեզին , տեսնում ենք մի շարք տարածքներ, որոնք այսպես կոչված վիճելի տարածքներ են: Ցավոք մեր երկիրն էլ զուրկ չէ դրանից: Ինչևէ այս գրառումը մեկ այլ վիճելի տարածքի մասին է: Խոսքը Գոլանի բարձունքների (արաբ. هضبة الجولان ) մասին է: Այն Մերձավոր Արևելքի կռվախնձորներից մեկն է: Մինչ 1967 թվականը Գոլանի բարձունքները մտնում էին Սիրիայի կազմի մեջ: Սակայն 1967 թվականի վեցօրյա պատերազմի արդյունքում իսրայելական զորքերը բռնազավթեցին այն: Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը: Գոլանի բարձունքներու մ կա հին քաղաքակրթությունների վեհ հետքը: Այս պատմական իրողությունը կարելի է տեսնել Կացրինե քաղաքի «Գոլանի հնությունները» թանգարանում և Երուսաղեմում Իսրայելի թանգարաններում: Դեռևս պղնձի դարաշրջանում գոլանի բարձունքները եղել են բնակավայրեր: Այստեղ հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ, որսորդությամբ և հողագործությամբ: Տները կառուցել են բազարտից, որը Գոլանի բարձունքներում բավականին շատ է: Տան հատակը բազալտե սալիկից էին սարքում: Երկո...