Շիաները ընդունում են Ջաֆար
աս-Սադիկին, որպես իրենց վեցերորդ իմամ(ծնվել է մոտ.700թ. մահացել է 765թ.), ով հիմնել է կրոնա-իրավական ուսմունք իսլամում, որը ընդունվում է և´շիաների, և´
սուննիների կողմից:
Ջաֆար աս-Սադիկը Մուհամմադ
մարգարեի և Ալի
իբն Աբու Տալիբի ուղիղ ժառանգներից է: Քերբելայում Հուսեյն իբն Ալիի և մարգարեի ընտանիքի անդամների մահվանից հետո, ինչպես նաև իշխանությունների
ծավալած հետապնդումների հետևանքով, նրանց մեծ մասը հեռացան քաղաքական իշխանությունից
և իրենց ամբողջությամբ նվիրեցին իսլամական գիտություններին:
Նրանք դարձան մարգարեի ժառանգության կենդանի պահապանները, ինչպես նաև հադիսների փոխանցողներ և գիտակներ, Ղուրանի մեկնաբաններ:
Նրանք դարձան մարգարեի ժառանգության կենդանի պահապանները, ինչպես նաև հադիսների փոխանցողներ և գիտակներ, Ղուրանի մեկնաբաններ:
Ջաֆար աս-Սադիկին շատ բան էր կապում առաջին բարեպաշտ խալիֆա Աբու
Բաքրի ընտանիքի հետ: Նա և նրա ընտանիքը ազգակցական կապեր ունեին նրա
ժառանգների հետ: Ջաֆարի մայրը Կասիմ իբն Մուհամմադի աղջիկն էր, ով Մեդինայի նշանավոր
ֆակիհներից էր: Նրա հորը` Մուհամմադ իբն Աբու Բաքրին, Ալի իբն Աբու Տալիբը սիրում էր ինչպես իր որդուն և նրան նշանակել էր Եգիպտոսի
կառավարիչ: Վերջինս մահացել է, երբ Ջաֆար աս-Սադիկը 34 տարեկան էր:
Շիական ավանդույթի համաձայն Ջաֆարը եղել է աստվածաբան և օրենսգետ:
Երիտասարդ տարիներից սկսած արդեն նա հետաքրքրություն է տածել դեպի իսլամական ավանդույթը և գիտությունները:
Իմամիականները ճանաչում են Ջաֆար աս-Սադիկին որպես իրենց աստվածաբանական
համակարգի հիմնադիր և ֆիկհի իրենց համակարգը անվանում են Ջաֆարիական մազհաբ կամ Ջաֆար
աս-Սադիկի մազհաբ: Նրան էին
վերագրում զանազան խորհրդավոր գիտությունների իմացություն, մասնավորապես իմամաթի էության և
<<Մուհամմադի լույսի>> վերաբերյալ (աստվածային լույսի մանիֆեստացիա,
որը ստեղծվել է մինչև Ադամը և լուսավորել է
մարգարեներին, Մուհամմադին և նրա սերնդին)
իմամիական
դոկտրինաների վերամշակումը[1]:
Նրա տեսության մեջ երևում է նաև մութազիլիական դպրոցի ազդեցությունը
(թաշբիհ`մարդակերպության ժխտում), պահանջում էին Աստծուն ատրիբուտներ
չվերագրել (մարդկային հասկացությունների շրջանակից վերցված): Նա ժխտում էր ինչպես անխոս կանխատեսման հայեցակարգը(ջաբր),
այնպես էլ մարդկանց կողմից իրենց արաքների ազատ ընտրությունը`թաֆֆիդ:
Ինչպես արդեն նշվեց Ջաֆար աս-Սադիկը իմամիականների մոտ վեցերորդ իմամն էր համարվում,
որը տիրապետում էր բոլոր գիտություններին, սակայն այդ գիտությունները շիաների կարծիքով,
յուրահատուկ են և խորհրդավոր: Այդ խորհրդավոր գիտեիքները փոխանցվում էին մեկ իմամից
մյուսին: Այդպիսի գիտելիքները շիիզմում կոչվում էին ջաֆր: Շիական ավանդույթը
Ջաֆար աս-Սադիկին վերագրում է խորը իմացություն ջաֆրի շրջանակներում:
Ջաֆար աս-Սադիկի օրոոք շիա-իմամիականները
գաղափարապես մեկ ամբողջություն էին ներկայացնում: Նրա մտերիմներից մեկը ` Աբու ալ-Խատտաբը,
իմամի էության աստվածացման մեջ այնքան հեռուն էր հասել, որ շշուկներ էր տարածում ,
որ իմամը մարմնավորված աստված է: Ջաֆարը, բնականաբար, չէր կարող թույլ տար նման աղավաղում,
և նա իրենից հեռացրեց Աբու ալ-Խատտաբին,
ով հետագայում հիմնադրեց <<Խատտաբիյա>> ծայրահեղ շիական խմբավորումը[2]:
Ինչ վերաբերում է Ջաֆար աս-Սադիկի քաղաքական հայացքներին, ապա նա հոր և պապու նման քաղաքական գործունեություն
չի ծավալել և մասնակցություն չի ունեցել հակակառավարական շարժումներին:
Սա պայմանավորված է նրանով, որ իմամը շարունակում է իմամ համարվել,
եթե նույնիսկ չունի որևէ քաղաքական իշխանություն, չի ձգտում դրան և չի նշանակում դաիներ:Սրան
դեմ էին զեյդիները,ովքեր գտնում էին, որ օգուտ չկա իմամից, եթե նա չի ձգտում համայնքի
ղեկավարմանը: Շիաները Ջաֆար աս-Սադիկի քաղաքական պասիվությունը բացատրում էին տակիյայով,
այսինքն` նա իր հայացքները բացահայտ չէր արտահայտում, այլ
գաղտնի:
Շատ հաճախ նրան այնպիսի հայացքներ
էին վերագրվում, որոնք իրականում նրանը չէին: Նույնիսկ խալիֆ ալ-Մանսուրը կասկածում
էր, որ Ջաֆարը ապստամբություն է բարձրացնում իր դեմ: Ամեն անգամ նա ապացուցում էր իր
ոչ մասնակցությունը հակակառավարական շարժումներին: Խալիֆ ալ-Մանսուրի հրամանով նրան
Մեդինայից աքսորում են (դրանից առաջ խալիֆ աս-Սաֆֆահի հրամանով աքսորվել էր Իրաքից,
իսկ ավելի առաջ 5-րդ իմամի օրոք աքսորվել է Դամասկոս Օմայյան խալիֆ Հիշամի հրամանով):
Նրան երկար ժամանակ հետևում էին և մեկ անգամ չէ, որ փորձել են սպանել, սակայն վերջիվերջո
նրան վերադարձրեցին Մեդինա[3]:
Ջաֆար աս-Սադիկը մահացել է
Մեդինայում և թաղվել ալ-Բաքի գերեզմանոցում (հոր և պապի կողքին)[4]:
Նրա մահվանից հետո շշուկներ էին տարածվել, որ նա թունավորվել է խալիֆ ալ-Մանսուրի կողմից:
Նրա դամբարանը երկար ժամանակ մեծարման և ուխտագնացության վայր էր հանդիսանում, մինչև որ վահհաբիները այն ավերեցին: Նրա մահվանից հետո իմամաթի ժառանգության հարցը առաջ եկավ: Ինքը` Ջաֆար աս-Սադիկը, ժառանգորդ էր նշանակել ավագ որդուն` Իսմայիլին, ով սակայն մահացավ Ջաֆարից առաջ: Իսմայիլի կողմնակիցները գտնում էին, որ նա չի մահացել, այլ գտնվում է ղայբում, որտեղից էլ ղեկավարում է համայնքի գործերը: Շիական իսլամի այս ճյուղը ստացել է իսմաիլականներ անվանումը: Մյուս խումբը յոթերորդ իմամ էր ճանաչում Ջաֆարի մյուս որդուն` Մուսա ալ-Կազիմին. սրանք էլ կոչվում են իսնաաշարիաներ, քանի որ հաջորդաբար ճանաչում էին Ալի իբն Աբու Տալիբի սերնդի 12 իմամներին, որոնց թվում էր նաև Մուսա ալ-Կազիմը: Շիաների մեջ կա նաև մի ուղղություն (նասուվիներ), ովքեր գտնում են, որ Ջաֆարը չի մահացել և գտնվում է ղայբ վիճակում: Նասուվիները Նասուվի հետևորդներն էին, և ասում են, որ նրանք այսպես են կոչվում Նասուվ բնակավայրի անունից: Նրանք ասում էին, որ Ջաֆարը կենդանի է և չի մահանա մինչև որ չհայտնվի, նա կաիմ է,
մահդի: Անգամ նրանք ասում էին, որ իբր Ջաֆարը ասել է.<<Եթե դուք նույնիսկ տեսնեք իմ գլուխը, որը գլորվում է սարի վրայից, դուք չպետք է հավատաք, քանի որ ես եմ Ձեր տերը և սրի տիրակալը>>[5]:
Ջաֆար աս-Սադիկի կարևորությունը կայանում է նրանում, որ նա առաջինը և միակն էր իմամներից, ում ճանաչում էին և´ սուննիները, և´ շիական երկու ուղղությունները` իսմաիլիները և իսնաաշարիաները, իսկ սուֆիները նրան մեծարում էին որպես հոգևոր ուսուցիչ:
[1] Петрушевский И. П. Ислам в Иране в 7-15 веках, , Ленинград, 1966, стр.
250.
[4] Джафаритский мазхаб- А. Али-заде, Исламский энциклопедический словарь,
Ансар, 2007, стр. 189.
[5] Мухаммад ибн Абд ал-Карим аш-Шахрастани, Книга о религиях и сектах,
часть 1, Москва, 1984.
Հեղինակ՝ Անի Հովհաննիսյան
Աղբյուր՝ Արաբագետ բլոգ
Հեղինակ՝ Անի Հովհաննիսյան
Աղբյուր՝ Արաբագետ բլոգ