Skip to main content

Կրոնական գործոնը գլոբալ աշխարհում

«Կրոն և պետություն. փոխհարաբերությունների մոդելները»  գիտաժողովի զեկույցը
Երևան 10-12 մայիսի, 2013թ.
Հայտնի է, որ գլոբալացումն այսօր ընկալվում է որպես համաշխարհային տնտեսական, քաղաքական և մշակութային ինտեգրացիայի և միավորման գործընթաց: Ակնհայտ է, որ այդ գործընթացն ունի իր և´ դրական, և´ բացասական կողմերը:
Դրական կողմերի շարքում հետազոտողները սովորաբար նշում են անմիջական արտասահմանյան ներդրումները, միջազգային առևտրի աճը, որոնց շնորհիվ ստեղծվում են աշխատատեղեր և կրճատվում է աղքատությունը, արագացվում են սոցիալական ձևափոխությունները, ձևավորվում ու ամրապնդվում է միջին խավը, հաղորդակացական ոլորտի նոր տեխնոլոգիաները, որոնք նպաստում են տեղեկատվության արագ և անցենզուր տարածմանն ու հաղորդակցմանը, նպաստում համագործակցության ու փոխըմբռնման զարգացմանը, օգնության և աջակցության կազմակերպմանը՝ տարբեր երկրների ու տարածաշրջանների բնակիչների միջև, մարդու իրավունքների սկզբունքների տարածմանը` այն երկրներում, որտեղ դրանք շրջանցվում են, և վերջապես, անձի և հասարակական գիտակցության մեջ  բարոյական արժեքների միջազգայնացմանը:
Բացասականների թվին են դասվում.՝ 
1) երկրագնդի համընդհանուր էկոլոգիական վիճակի վատթարացումը, հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ գործում են բազմամշակույթ ազգային կոորպորացիաների արտադրական մասնաճյուղերը, տնտեսական անհամաչափ բաշխման առաջացումը, որն առաջ է բերում նոր աղքատության ճյուղի ձևավորում, քանի որ արտասահմանյան ներդրողներն օգուտ ու շահույթ են բերում հատկապես իրենց երկրներին;
2) միևնույն ժամանակ, տվյալ գործընթացը նպաստում է աշխատատեղերի բացմանը զարգացող երկրներում, մինչդեռ, այն զարգացած երկրներում աշխատատեղերի կրճատվում են, որը հանգեցնում է գործազրկության;
3) պետության կողմից մի երկրից մյուսը միջազգային դրամահոսքերի նկատմամբ վերահսկողության բացակայությունը հանգեցնում է արտարժույթի արժեքային պարբերական տատանումների; 
4) հանցագործությունների միջազգայնացում և կազմակերպված հանցագործությունների աճ;
5) սպառողական մշակույթի աճ («ունենալ և ոչ թե լինել սկզբունքով»), ընդ որում, սպառողականությունը համաշխարհային մասշտաբով դառնում է համամշակութային երևույթ՝ արտամղելով ազգային մշակույթներն իրենց բարոյահոգևոր սկզբունքներով; 
6) կրթական համակարգում նախապատվությունը տրվում է շուկայական պահանջներին համապատասխան տեխնիկական և կառավարչական կարողություններին և հմտություններին, միևնույն ժամանակ, անտեսվում են ավանդական ակադեմիական առարկաները, դրան համապատասխան զարգանում է սովորողների գիտելիքների ստուգման թեստային համակարգը; և վերջապես, 
7) գլոբալացված աշխարհում հիվանդությունների տարածումը, հատկապես վարակիչ, տեղի է ունենում շատ ավելի արագ և ամենաքիչն է ենթակա վերահսկողության:

Այսպես, գլոբալացումն ըստ էության առաջ է բերում տնտեսական,  քաղաքական և մշակութային կյանքի որոշակի չափանիշներ՝ դառնալով մարդկության հետագա զարգացումը ուղենշող ամենաազդեցիկ գործոններից մեկը: 
Ո՞րն է այս դեպքում կրոնի՝ որպես սոցիալ-մշակութային երևույթի դերը, ժամանակակից աշխարհում, ինչպես նաև, պատմական անցյալում, երբ կրոնն ինքնին հադես էր գալիս որպես գլոբալացման գործընթացների կատալիզատոր:
Կփորձենք պատասխանել այս հարցերին:
Կրոնը հինգ հիմնական սոցիալական ինստիտուտներից մեկն է, որի հիմնական գործառույթնեռրից է ինտեգրացիան (միավորումը), այն անհատների միասնական համայնքում համախմբող հզոր սոցիալական  միովորիչ է:
Համաշխարհային կրոնների առանձնահատկությունը, որը նրանց հնարավորություն է տվել շրջանցել ազգային, մշակութային և պետական սահմանները, ներառյալ ծիսակարգերի պարզեցումն ու էգալիտարիզմը1, դա դրանց ունիվերսալիզմն է:
Համաշխարհային կրոնները ուղղված են բոլոր ժողովուրդներին, անկախ նրանց ազգությունից, բնակավայրից, սոցիալական դիրքից: Դրան համապատասխան ձևավորվում է դրանց դավանանքըճ ուսուցումը, որը պետք է իր արձագանքը ստանա տարբեր ազգերի, ռասաների, ժողովուրդների, տարածաշրջանների, քաղաքացիության և սոցիալական դիրքի ներկայացուցիչների հոգիներում: Պրոզելիտիզմի2 և հիմնադիրների ու հետևորդների միսսիոներական գործունեության շնորհիվ, համաշխարհային կրոնները նպաստում են մեծ զանգվածով մարդկանց միավորմանը՝ դարձնելով նրանց այս կամ այն կրոնական ուղղության հետևորդներ: 
Մյուս կողմից, ի սկզբանե, համաշխարհային կրոններում ամրագրված է հակադարձ միտումը՝ ապամիավորումը, ընդ որում ոչ միայն այլ դավանանքների, այլ նաև սեփական կրոնական համայնքի շրջանակներում: Բայց ընդհանուր առմամբ, դրանք նպաստել են մեծ թվով մարդկանց և նրանց բարոյական արժեքների սանդղակի և կենսակերպի միավորմանը: Ըստ էության, դրանք հենց գլոբալացման գործընթացներ են:
Որոշ պատմական փուլերում կրոնական միավորումը կոմպենսացնում է առանձին պետության շրջանակներում էթնիկական միասնականության բացակայությունը:
 Օրինակ, կաթոլիկությունը մինչ օրս հանդիսանում է Լատինական Ամերիկայի ժողովուրդների սոցիալ-հոգեբանական միասնության ապահովման պետական և տարածաշրջանային գործոն:
Բազմահարանվանական երկրներին բնորոշ է զանգվածային գիտակցության մեջ կրոնական և ազգային բաղադրիչների նույնականացումը, որի վրա հենվում է ազգային և կրոնական բացառիկության գաղափարը:
Կրոնի միավորող գործառույթը էական նշանակություն ունի էթնիկական և կրոնական փոքրամասնությունների համար, որոնք երկար ժամանակ գտնվում են այլ մշակութային և էթնիկական միջավայրերում: Նման դեպքերում ձևավորվում են կայուն էթնոհարանվանական հանրություններ, որոնց շրջանակներում հենց կրոնն է դառնում համայնքի միավորող գործոնը: Միավորելով մարդկանց իր կողմից և ազդեցությամբ ստեղծված սոցիալ-մշակութային աշխարահայեցողության և արժեքների շուրջ, ցանկացած կրոնական հայեցակարգ լուսաբանում է հաստատված նորմերն ու կանոնները՝ դրանով իսկ նպաստելով սոցիալական, գաղափարական և քաղաքական միավորմանը:
Դրանով հանդերձ, այդ միավորումները բախվում կամ հակասության մեջ են մտնում այլ միավորումների համապատասխան արժեքների ու սոցիալ-մշակութային աշխարհայեցողության հետ: Այդ հակասությունները առաջ են բերում բախումներ հարանվանությունների միջև, նպաստելով արտաքին ապամիավորմանը, մինչդեռ այս դեպքում ուժեղանում է ներքին միասնականությունը այսպես կոչված «օտարների», «ոչ մերոնքականների» դեմ պայքարի համախմբման մեջ:
Կրոնի հիման վրա սոցիալական միավորման արդյունավետությունն ավելի բարձր է ավանդական տիպի հասարակություններում, որտեղ պահպանվում է սոցիալական խմբի կոլեկտիվ նույնականացումն ու համերաշխությունը: 
Սոցիալապես մասնատված ու բարդ հասարակություններում, կրոնական և ազգային պլուրալիզմի3 շնորհիվ, ավանդական կրոններն արդեն անկարող են ամբողջությամբ իրականացնել այդ գործառույթը: Այս դեպքում կրոնը կորցնում է միավորող գործոնի դերակատարությունը, քանի որ հասարակական համերաշխությունը կարող է ձևավորվել այլ հիմքի վրա, օրինակ՝ իրավունքի: Այսպես, արդեն 17-րդ դարի կեսերին, Արևմտյան Եվրոպայում ծնվում է աշխարհիկացման շարժումը: 
«Աշխարհիկ» տերմինը (ֆրանս.-secularisation, ուշ լատ. Saecularis-ից) առաջին անգամ օգտագործվել է 1648թ. Վեթսֆալսկյան խաղաղության հաստատման բանակցությունների ժամանակ, այն ենթադրում էր եկեղեցական սեփականության օտարում (որպես կանոն հողատարածքի), ի օգուտ աշխարհիկ (ոչ եկեղեցական) սեփականատիրոջ:  
Այս իմաստով բոլոր եվրոպական բարեփոխումները կրում էին աշխարհիկացման բնույթ: Աշխարհիկացման պահանջներ էին առաջադրում Դ. Ուիկլիֆը, Մ. Լյութերը: Այս շարժումը ծավալվեց Գերմանիայից, ապա հաստատվեց Շվեդիայում, Դանիայում, Նորվեգիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, իսկ 19-րդ դարի կեսերին Իտալիայում:
Ռուսաստանում աշխարհիկացման շարժումը նույնպես տեղ գտավ` արդեն Պետրոս 1-ինի օրոք, ապա Եկատերինա 2-րդի: 1917թ. Հողի մասին հռաչակագրի հիման վրա խորհրդային կառավարությունը ազգայնացրեց բոլոր եկեղեցական հողերը, իսկ 1918թ. Եկեղեցին ամբողջությամբ անջատվեց պետությունից: 
«Աշխարհիկ» տերմինի այս նշանակությունից զատ, գոյություն ունեն այլ նշանակություններ, որոնք ոչ մի դեպքում չի նշանակում կրոնի վերացում, որպես այդպիսին, այլ նշանակում է հասարակության գործառնություն՝ անկախ կրոնից: Այսինքն, կրոնը կարող է մնալ որպես նշանակալի երևույթ այս կամ այն անհատի համար, սակայն այն չի տարածվում ամբողջ հասարակության վրա՝ անկախ նրա քաղաքացիների կրոնականության բնույթից և մակարդակից:
Հնարավոր է նաև, աշխարհիկության ավելի լայն մեկնաբանություն, որի տակ հասկանում են նաև գիտակցության ձերբազատում ցանկացած տիպի «դոգմաներից»՝ կրոնական, կեղծ կրոնական, գաղափարախոսական: Ցայտուն օրինակ է Խորհրդային Միությունը:
Աշխարհիկացման գործընթացում մարդկանց կյանքի ուղղահայաց հարաբերակցությունը (մարդ-Աստված) աստիճանաբար լրացվում է, ապա փոխարնվում է հորիզոնական հարաբերակցությամբ (մարդ-մարդ), հավիտենականությունն իր տեղը զիջում է ժամանակավորությանը, «Երկնային կարկուտը» դառնում է «Երկրային»: Այդ պատկերի հիման վրա ձևավորվում է աշխարհիկությունը, որի ներքո ընդունված է հասկանալ պետության և դրա բոլոր ինստիտուտների հավասարաչափ հեռացվածության իրավական սկզբունք՝ բոլոր կրոնական միավորումներից ու աշխարհայացքներից, ինչպես նաև, անկախություն՝ եկեղեցական-հոգևոր պատկերացումներից ու աստվածաբանական հայեցակարգերից: 
Աշխարհիկության սկզբունքն առաջին անգամ ամրագրվել է 1789թ. Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի 10-րդ հոդվածում: Դրանում ասվում է, որ ոչ ոք չի կարող հետապնդվել իր համոզմունքների համար, այդ թվում կրոնական, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց տարածումը վտանգ է ներկայացնում հասարական կարգուկանոնի համար:
Աշխարհիկության կարևոր սկզբունքներից է կրոնական օրակարգերի անթույլատրելիությունը` արվեստում, կրթության համակարգում և բանակում: Դրա ծայրահեղ դրսևորումներից կարելի է համարել հակակլերիկալիզմը4, որն առաջ է գալիս, երբ նկատվում է նման օրակարգերի ներմուծման փորձեր: Իհարկե դրանով աշխարհիկությունը չի սահմանափակվում, քանի որ այն ընկած է արտակրոնական բարոյականության, կրթության, հանրապետական գաղափարների ու մարդասիրական ազատությունների ձևավորման հիմքում՝ այդ թվում, խղճի ազատության և դավանանքի:
Խղճի ազատությունը, պաշտպանելով անձի ինքնուրույնությունն ու ինքնավարությունը, ժամանակակից մարդու ազատության կարևոր բաղադրատարրն է, դեմոկրատական տիպի հասարակությունների հումանիտար-իրավական արժեքների առանցքը: Խղճի ազատության սկզբունքը ունի մի քանի հիմքեր է.
· Հանդուրժողականությունը (այդ թվում նաև դավանանքի)
· Պետության և գիտության առանձնացումը կրոնական կազմակերպություններից;
· Համոզմունքների ընտրության և դրանց հետևելու ազատությունը;
· Սեփական համոզմունքները տարածելու ազատությունը;
· Ստեղծագործելու ազատությունը;
· Բոլոր կրոնների և գաղափարախոսական համակարգերի հավասարությունը օրենքի առաջ:

Խղճի ազատության և եկեղեցու պետությունից անջատման գաղափարները լայն տարածված են բողոքականության մեջ: Դեռ Ֆ. Մելեհտոնի և Մ. Լյութերի հավատաքննության վերաբերող աշխատություններում, բացառվում է հոգևորականության ձգտումը աշխարհիկ իշխանության` ավետարանների տեքստերի հիման վրա:
Աշխարհիկ պետության շրջանակներում, սոցիալական պատկերացումների, և ոչ միայն մաքուր գիտությունների, համընդհանուր ռացիոնալացման պատկերի հիման վրա, առաջ է գալիս հակակլերիկալ շարժման ուժեղացում, երկրորդ հերթին՝ հանրության կյանքի տարբեր ոլորտների նշանակալի տարանջատում: 
Կրոնական ոլորտներում ընթանում են պրյուրալիզացիայի և օրինականացման աշխատանքներ, որոնք անհնար են միջնադարյան թեոկրատական տիպի հասարակություններում: Ծագում են բազմաթիվ կրոններ, միևնույն ժամանակ, կրոնը դառնում է առանձին քաղաքացիների և հասարակական խմբերի մասնավոր գործը: Աշխարհիկացված հասարակությունը այնուհետ դառնում է անսուրբ ու անկախ` անտեսանելի տրանսցենդենտալ Աստծուց` զարգանալով իր սեփական օրեքներով:
Սակայն միան այդ տիպի հասարակության մեջ է հնարավոր քաղաքացիների դավանանքի ազատության երաշխիքը, անկախ նրանց կրոնական պատկանելությունից: Աշխարհիկությունը, չհեռացնելով կրոնը հանրային տարածությունից, փոխում է միայն դրա տեղն ու դերը այդ տարածության մեջ, քանի որ դադարում է պետական, հասարակայնորեն պարտադիր լինելուց, իսկ դրա նորմերը չեն համարվում ամենաբարձր բարոյական սկզբունքները, պարտադիր բոլորի համար:
Աշխարհիկացման գործընթացներին և աշխարհիկ հասարակության ու պետության, բարոյականության ու կրթույան առաջացմանը պատասխան ռեակցիան դառնում են օծումը և ապաօծումը, արվեստի, կրթության կրոնականացումը, որի ծայրագույն հետևանքը դառնում է թեոկարտ, կրոնական պետությունը: Թեոկրատիան լայն իմաստով կարելի է բնորոշել, որպես  աշխարհիկ և հոգևոր իշխանության միավորում մեկ անձում: Պայմանականորեն թեոկրատիան կարելի է բաժանել երկու տիպի.

1. Ուղիղ թեոկրատիա, օրինակ դատավորաց ժամանակները հին Իսրայելում, մինչև Սավուղ թագավորի գահակալումը, առաջին քահանաների, բարձրագույն քրմերի իշխանությունը 5-1 դդ. մ.թ.ա., ուղղակի թեոկրատիայի վառ օրինակ է: Դրանց շարքում կարելի է դասել նաև հին Եգիպտոսը /փարավոնները հանդիսանում էին և´ երկնային, և´ երկրային իշխանություններ/, Հին Չինաստանում և Ճապոնիայում կայսրերը նաև կրոնական քրմեր էին և այլն:
2. Դելիգելիրացված (իշխանություն, որը տրվում է այլ անձին որոշակի խնդիրների լուծման համար) թեոկրատիա, կայսրություն, հաստատված Աստծո կողմից թագավորության օծման միջոցով: 
Այսպես թե այնպես, թեոկրատիայի գործընթացում, որտեղ տեղի են ունենում աշխարհիկացման փորձեր, տիրապետում է ավտորիտար-տոտալիտար տիպի կառավարման մոդել:
Ի տարբերություն դրա, աշխարհիկ պետությանը, որտեղ տեղի են ունենում աշխարհիկացման գործընթացներ, բնորոշ է ժողովրդավարական կառավարումը:  
Առավել ևս, աշխարհիկացումն ընդհանրապես գլոբալացման նախագիծ է, պարզապես փոխվում են միավորման հիմքերը՝ կրոնական միասնականության և արժեքային սանդղակին փոխարինում են աշխարհիկ կենսակերպը, ոչկրոնական արժեքները և իրավական նորմերը:
Պատահական չէ, որ արդի ժամանակաշրջանում գլոբալացումը կրոնական գործոնի հետ ոչ մի կերպ չի ասոցացվում կամ ասոցացվում է մասնակիորեն: Միևնույն ժամանակ, անկախ աշխարհիկացման միտումներից, կրոնական գործոնը մնում է շատ էական: Եվ կրոնը, հայտնվելով գլոբալացման գործընթացի կենտրոնում, միաժամանակ ազդում է այդ գործընթացի վրա: 
Այսօր հաղորդակցման զարգացման ինտենսիվության արդյունքում, կապի և տեղեկատվական միջոցների ծավալի մեծացումը, գլոբալ կրոնական հոսքերի արագացումը, մեծացնում է կրոնական փոխանակման ինտենսիվությունն ու արագությունը: Փոխվում է կրոնի հաղորդակցական գործառույթի բնույթը:
Վերջին տասնամյակում կատարվում է կրոնի վերտուալացում. Կրոնական հարաբերությունները սոցիալականից վերափոխվում են վերտուալի: Կրոնական շարժումները մասնագիտական բարձր վարպետությամբ օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաներն ու ԶԼՄ-ները: Այսօր նույնիսկ ամենամեծ կրոնական ծիսակատարությունների ու միջոցառումների ժամանակ պարտադիր չէ գտնվել որևէ տաճարում, բավական է մասնակցել դրանց օնլայն, համացանցի միջոցով կամ հետևել հեռուստացույցով: Նույն կերպ, ցանկացած ծիսական տեքստի կամ դրա մեկնաբանությունների հետ կարելի է ծանոթանալ համացանցում: Այստեղից կարելի է իմանալ նաև այս կամ այն կրոնական կազմակերպության իրադարձությունների մասին տանից դուս չգալով, շփվել ֆորումներում համախոհների ու ընդդիմախոսների հետ: Կրոնական համայնքը, որպես հաղորդակցման հիմանական միջուկ, կորցնում է իր առաջնային հաղորդակցական նշանակությունը:
Միևնույն ժամանակ կրոնների գերակշռող մեծամասնության մեջ պահպանվում են նորմերն ու արժեքները, որոնք, որպես կանոն, տարբեր կրոններում համընկնում են, քանի որ ունիվերսալ են: Գլոբալացման գործընթացում դրանց դիտարկումը որպես համամարդկային արժեքների և նորմերի, լիարժեք կարող են դառնալ հասարակական համակեցության հիմք՝ անկախ ժամանակից պետությունների բազմակրոնականությունից: Բացի այդ, հենց կրոնին է պատկանում համընդհանրության (գլոբալացման) գաղափարը, որն իր առջև նպատակ է դնում միավորել ամբողջ աշխարհը իրենց գաղափարների, նորմերի, արժեքների շուրջ: Յուրաքանչյուր տարածաշրջան կարող է բնութագրվել տարածված հիմնական կրոնական խմբերի տեսանկյունից, քանի որ ամեն ազգի և էթնոսի սահմաններում կրոնը ձեռք է բերում յուրահատուկ բնութագրեր: 
Պատմական կրոնները, որոնք կապված են ավանդական հասարակական ինստիտուտների, արժեքների ու աշխարհայացքի հետ ընդհանրապես, հարկադրված են արձագանքելու գլոբալացման գործընթացներին: Չնայած նրան, որ ավանդական կրոնները հակազդում են այդ գործընթացներին, համարելով դրանք վտանգ իրենց կրոնական տեսակին, նպաստելով հիմնարարության տրամադրությունների աճին, այնուամենայնիվ, հենց գլոբալացումն էլ նպաստում է «ավանդական կրոնականության» պահպանմանը, որի մակերևույթին տեղավորվում է նոր տիպի կրոնականությունը, քանի որ գլոբալացումը նպաստում է ապատարածականացմանը: Գլոբալ աշխարհում ցանկացած կրոն գտնում է հետևորդներ այն վայրերում, որտեղ պատմականորեն դրանք երբեք չեն եղել: Ընտրության սուբյեկտը հիմնականում դառնում է առանձին անձը՝ անկախ նրա կրոնական կամ էթնոմշակութային ավանդույթի պատկանելությունից: Կրոնական հայեցողությունների պրյուրալիզմն ու էկլեկցիզմը տարածվում է ոչ միայն տարբեր հասարակությունների մակարդակով, այլև՝ հավատացյալների անհատական գիտակցության: 
Հենց նոր կրոնականությունն էլ, որը ներկայացնում է նոր կրոնական շարժումը (ՆԿՇ) ու կրոնական փոքրամասնություններին, հանդիսանում է գլոբալացման կրոնական ուղին: Այդ կրոնականությունը հաճախ, տարբեր կրոնափիլիսոփայական համակարգերից քաղված հավաքական պատկերացումներ են՝ ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան, որը քանդում է սահմանները, որոնք դարեր շարունակ կառուցել են «ավանդական» եկեղեցիները, և ձևավորում են հոգևոր-բարոյական հիմքեր գլոբալացման գործընթացների տարածման համար՝ հասարակության բոլոր ոլորտներում, առաջին հերթին՝ տնտեսության, մշակույթի, տեղեկատվության, քաղաքականության: Այն յուրովի «այլընտրանքային սոցիալականացում է», որը վկայում է ՆԿՇ ակտիվության մասին, որն առաջ է քաշում սեփական սոցիալ-քաղաքական հարացույցներ (պարադիգմաներ) և արժեկողմնորոշիչներ: Դրանք որպես կանոն տարբերվում են պատմական ավանդույթներից, բայց հարմարեցվում են համընդհանուր գլոբալացման հրամայականներին: Ի պատասխան հին կրոնները սկսում են կենտրոնացնել իրենց երկարատև պատմության, մշակույթի, ազգային ինքնագիտակցության ձևավորման վրա, դրանով իսկ, նույնականացնելով այս կամ այն կրոնական ավանդույթները որոշակի տարաշաշրջանի, էթնոսի, երկրի հետ, հակադրելով այն արևմտականացմանը, որի հետ ասոցացվում է գլոբալացումը:
Ավանդական կրոնների կողմից գլոբալացման նորմերի ու արժեքների ընդունման փորձը իր արտահայտությունն է գտնում այլ կրոնների նկատմամբ նրանց վերաբերմունքում. հիմնվու՞մ է արդյոք այն խղճի ազատության ու դավանանքի ժողովրդավարական սկզբունքների վրա, թե՞ ապրիորի բխում է իրենց կրոնի առաջնայնությունից ու այլոց նկատմամբ կեղծ, «թշնամական» ընկալումից:  
Կրոնի ընտրությունը, յուրահատուկ «կրոնական շուկայի» շնորհիվ, որն առաջարկում է կրոն ցանկացած ճաշակի համար, մի կողմից միավորում է բոլոր հավատք ունենալու ցանկացողներին՝ որպես հակակշիռ աշխարհիկացման գործընթացներին, մյուս կողմից, տարանջատում է նրանց, կապված, թե որ ուղղությունն է ընտրված: Վերջին հաշվով ընտրության սուբյեկտ է դառնում միավոր անձը…: 
Գլոբալացումը առաջ է բերում «պատմական» կրոնների կրոնական համալիրների ձևափոխություններ, քանի որ քիչ-քիչ փոխվում է հավատացյալների կրոնական գիտակցությունը՝ կախված մշակութային փոփոխություններից:
Այսօր մի շարք տարածաշրջաններում միմյանց հետ մրցակցում են երկու շարժումներ. Առաջինը պայմանական «պահպանողականնները», որոնք պահանջում են բարձր դասել տեղական կրոնական ավանդույթները՝ համընդհանուրից, երկրորդը պայմանականորեն «ազատականը», որն ընդհակառակը, առաջնայնությունը տալիս է համընդհանուր արժեքներին և նորմերին, այդ թվում՝ հանդուրժողականությանը:
Հենց այս երկու մոտեցումներն էլ ձևավորում են ժամանակակից կրոնական դիսկուրսը, գլոբալացման ասպեկտով՝ հաշվի առնելով տեղական յուրատիպությունը: 
Եթե գլոբալացումը դիտենք բացառապես նեղ տնտեսական իմաստով, ապա այն ոչ մի կապ չունի կրոնական կազմակերպությունների հետ, քանի որ վերջիններս ոչառևտրային են, չեն զբաղվում ձեռնարկատիրությամբ և ֆինանսներով և չեն առնչվում բազմազգ կոորպորացիաներին:
Միևնույն ժամանակ գթասրտության, բարեգործության բարոյահոգևոր կոչերով, նյութական բարիքների հետևից անսանձ վազքի դատատապարտություններով, կրոնական կազմակերպությունները դրսևորում են տիպիկ ազդակներ գլոբալացման գործընթացի բացասական երևույթների նկատմամբ:
Որպես ավանդական կրոնների պաշտպանական ազդակ կարելի է դիտարկել պետության, էթնիկական ու ազգային խմբերի հետ կապը ամրապնդելու նրանց ձգտումը, որոնց համար տվյալ կրոնը հանդիսանում է պատմական, դրա շնոհիվ ձգտելով խոչընդոտելու նոր կրոնների ներթափանցմանը և ազդեցությունների ընդլայնմանը, դրանով իսկ, ապահովելով սեփական գոյության հեռանկարներն ու զարգացումը, իրենց ուսմունքի և կրոնասոցիալական նորմերի տարածումը:
Այսպիսով, հնարավոր չէ միանշանակ գնահատել կրոնի դերը գլոբալացման գործընթացում՝ մի կողմից, և մյուս կողմից՝ գլոբալացման ազդեցությանը կրոնի վրա, քանի որ այդ հակաբևեռ փոխկապվածությունը միանշանակ հակասական ու բազմակողմ է: 


1. Էգալիտարիզմ (ֆր. égalitarisme, égalité — հավասարություն) — հայեցակարգ է, որի հիմքում հավասարության գաղափարն է, ըստ որի՝ հնարավոր է ստեղծել նյութական բարիքներից օգտվելու հավասար հնարավորություններով հասարակություն: Այն գրեթե հոմանիշ է սոցիալական ուտոպիզմին:
2. Պրոզելիտիզմ (լատ. proselytus «փոխակերպում», հուն. προσήλυτος «փոխակերպված, իր տեղը գտած»):
1) հավատը տարածելու, այլոց իր հավատին դարձնելու, ամենուր ընտրած կրոնը հաստատելու ձգտում 
2) նոր ընդունած ուսմունքին, նոր համոզմունքներին կրքոտ նվիրվածություն: 
Հայերեն հաճախ օգտագործվում է «հոգևորսություն» տերմինը:
3. Պլյուրալիզմ /լատ. pluralis —բազմաթիվ/ դիրքորոշում, ըստ որի գոյություն ունեն մի քանի կամ բազմաթիվ, իրար հետ կապ չունեցող և իրարից անկախ սկզբեր կամ կեցության ձևեր, գիտելիքի և վարքիհիմքեր և ձևեր:
4. Հակակլերիկալիզմ (հուն. άντι — դեմ և  κληρικός-հոգլորական ) պատմական շարժում, որն ուղղված է պետության, արվեստի և կրթության վրա կրոնի կամ հոգևորականության ազդեցության տարածմանը:

Հեղինակ՝ Եկատերինա Էլբակյան
Պրոֆեսոր, Աշխատանքի ու սոցիալական հարաբերութւոնների ակադեմիա, Ռուսաստան
Աղբյուր՝ http://www.religions.am

Popular posts from this blog

91 տարեկան հասակում կյանքից հեռացավ պրոֆեսոր Բոլշակովը

ԵՊՀ Արաբագիտության բաժին ընդունված ուսանողն առաջին կուրսից իսկ ծանոթանում է մի շարք մասնագիտական գրքերի։ Չնայած մասնագիտական պատմագրությունը անընդհատ զարգանում է, նորանոր գրքեր են տեղ գտնում հիմնական մասնագիտական ընթերցանության շարքերում՝ որոշ գրքեր անսասան մնում են իրենց տեղում։ Այդ կայունների շարքին է պատկանում պրոֆեսոր Օլեգ Բոլշակովի «Խալիֆայության պատմություն» քառահատորյակը [1] ։

The Muallaqa of Imru al Qays and Its Translations Into English

The  Muallaqa  of the Pre-Islamic Arab poet Imru al Qays 1  is his most important poem. It is considered by many to be one of the greatest masterpieces of ancient Arabic literature, or even of Arabic literature in general. It has been translated into English several times; the first translation was done by Sir William Jones in the 18th Century, and the most recent just a few years ago, by the Irish poet Desmond O'Grady. Yet in order to truly understand its significance, it is first necessary to first explain a little the background of the time and place in which it was written.

Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին

Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, Հ. 3 : Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին Ըստ Յակուտ ալ-Համավի, Աբուլ-Ֆիդայի, Իբն Շադդադի աշխատությունների , Կազմ.՝ Հ.Թ. Նալբանդյան, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1965