Առաջին Խաչակրաց
արշավանքի հաջողույթունն և քրիստոնեական պետությունների հաստատումը Մերձավոր արևելքում
հնարավոր եղավ 1092թ. սուլթան Մելիք-շահի մահից
հետո սելջուկյան սուլթանության անկման պատճառով: Նրա բարեկամները անմիջապես գահակալական
պայքար սկսեցին Իրանի, Սիրիայի, Իրաքի և սելջուկյան մյուս տարածքների ղեկավարությունը
զավթելու համար
:
1096թ. լուրեր
տարածվեցին ֆրանկների զորախմբերի մասին:
Մուլսուլմանական
աշխարհը միասնական չէր, սա էր նաև այն գլխավոր
պատճառը, որ խաչակրաց առաջին արշավանքը հաջողությամբ ավարտվեց Անատոլիայում, հյուսիսային
Սիրիայում, Պաղեստինում: Խաչակիրներով պաշարված Անտիոքին օգնության էին շտապում Հալեպի,
Դամասկոսի, Մոսուլի զորքերը, սակայն նրանց գործողությունները համաձայնեցված չէին, ուստի
և հաջողությամբ չէին պսակվում: Իսկ երբ Ֆաթիմյանները կորցրեցին Երուսաղեմը, սուննիների
մի մասը, կարելի է ասել, բավարարված իրեն զգաց:
Խաչակրաց առաջին
արշավանքի վերաբերյալ արաբական աղբյուրները շատ տարատեսակ տեղեկություններ են տալիս:
Սա է այն գլխավոր պատճառը, ինչը դժվարացնում է Խաչակրաց արշավանքի վաղ շրջանի ուսումնասիրությունը:
Ամենահին պահպանված աշխատությունները, որոնք լուսաբանում են ժամանակաշրջանը, ալ-Քալանիսի
ու Ալ-Ազիմի աշխատություններն են[1]:
Մեծ նշանակութուն
ունեցող աշխատություն էր գրել նաև Համիդ իբն Աբդ ալ-Ռահիմը[2], սակայն նրա գիրքը՝ «Ֆրանկների պատմություն, ովքեր ներխուժեցին
իսլամական երկիր» վերնագրով, ցավոք չի պահպանվել: Այդ գրքից պահպանվել են միայն առանձին
հղումներ[3]:
Ամբողջությամբ
չգիտակցելով խաչակիրների հանկարծակի հայտնվելը՝ մուսուլմանները սկզբում խառնաշփոթի մեջ էին, սակայն շուտով նրանց
ևս հաջողվեց կազմակերպվել:
Ալի իբն Տահիր
ալ-Սուլամին դամասկոսցի սուննի աստվածաբան էր: Նրա «Քիթաբ ալ-ջիհադ» տրակտատը դարձավ
ժամանակաշրջանի առաջին գիրքը, որ ուղղված էր սրբազան պատերազմին ֆրանկների հայտնվելուց
հետո: Ի տարբերություն մյուս գիտակների, ովքեր խաչակիրներին շփոթել էին հռոմեացիների
հետ, Սուլամին գիտակցում էր, որ սա քրիստոնյաների կողմից կազմակերպված ջիհադ է, որ
նպատակ ունի օգնելու արևելքի քրիստոնյաներին ու ազատագրելու Երուսաղեմը:
Աս-Սուլամին
քաջատեղյակ էր քրիստոնյաների և մուսուլմանների բախման կետերին ու կարողացավ այս ողջ
պատկերը ներկայացնել որպես երկու կրոնների բախում:
Ալ-Սուլամիի
տրակտատը առաջինն էր, որ գրվեց խաչակիրների դեմ ջիհադի մասին: Ջիհադը նորություն չէր
մուսուլմանների համար, սակայն դրա վերաբերյալ ևս կային տարակարծություններ: Մի կողմից
դա պայքար էր իսլամի տարածման համար, մյուս կողմից ինքնապաշտպանական կռիվ, մյուս կողմից կատարելության հասնելու ներքին պայքար և այլն:
Խաչակրաց արշավանքները
ջիհադին նոր կարգավիճակ տվեցին[4]: Ջիհադի կողմնակիցները շեշտում
էին Երուսաղեմի կարևորությունը և 12-13-րդ դարերում գրվեցին մի շարք աշխատություններ,
որոնք նվիրված էին Երուսաղեմի, Պաղեստինի ու Սիրիայի արժանիքների՝ ֆադա’իներին:
Աս-Սուլամիին
հաջորդեց 13-րդ դարի մոսուլցի պատմաբան Իբն ալ-Ասիրը.
«Ֆրանկների
առաջին տերության հայտնվելը, նրանց ուժերի աճը, իսլամի երկրներ ներխուժումը և դրանց
մի քանիսի նվաճումը կատարվել են 478 թվականին
/1085-1086/, որբ նրանք գրավեցին Տոլեդոն և Անդալուսի այլ քաղաքներ: Հետո 484 թվականին
/1091-1092/ նրանք հարձակվեցին Սիցիլիա կղզու վրա և տիրեցին նաև դրան: Ապա նրանք անգամ
հասավ Աֆրիկայի ափեր ու գրավեցին որոշ տարածքներ, սակայն հետո կորցրեցին: Երբ եկավ
490թ. նրանք ներխուժեցին Սիրիա»:
1099 թվականին
խաչակիրները գրավեցին Երուսաղեմը[5]: Ֆրանկների իշխանության տակ
ընկած տարածքներում մուսուլմանները պետք է գլխահարկ վճարեին, ինչպես մուսուլմանական
տարածքներում վճարում էին քրիստոնյաներն ու հրեաները: Սակայն ի տարբերություն քրիստոնյաների
նրանք տասանորդ չէին վճարում: Իսպանացի մուսուլման Իբն Ջուբայրը, ով հաջջի էր գնացել
Մեքքա, վերադարձի ճանապարհին անցել է Երուսաղեմով ու հետագայում նշել, որ ֆրանկ ֆեոդալները
մուսուլման գյուղացիների հետ լավ էին վերաբերում և նրանք քիչ հարկեր էին վճարում: Ու
անգամ վտանգ կար, որ մուսուլմանները զանգվածաբար կարող են քրիստոնեություն ընդունել:
Սակայն այս
միանշանակ չէր: Մուսուլման-քրիստոնյա հարաբերությունները հաստատուն չէին, ու անընդհատ
տեղի էին ունենում բռնկումներ, պայքար, զանգվածային տեղաշարժեր:
Իսլամական աղբյուրներում ֆրանկներին ասում էին «ալ-իֆրանի», իսկ խաչակիր բառի արաբական
տարբերակը «աս-սալիբիյուն» բառն է:
1996թ. օգոստոսին
ֆեոդալ ասպետները սկսեցին առաջին խաչակրաց
արշավանքնը, որին նախորդել էր աղքատների արշավանքը: Ի տարբերություն նախորդ չկազմակերպված
աղքատ ջոկատների շարժման, այս արշավանքը բավականին լավ էր կազմակերպված, ասպետները
հոյակապ զինված էին: Նրանք շարժվեցին Նորմանդիայից, Լոթարինգիայից, Հարավային Ֆրանսիայից, Հարավային Իտալիայից:
1097 թվականին
այս առանձին զորքերը միավորվեցին Կոստանդնուպոլսում: Այս ժամանակ Բյուզանդիայի ներքին
վիճակը համեմատաբար բարելավվել էր, և Ալեքսեյ 1 Կորմանինը մտածում էր խաչակիրներից
ազատվելու մասին, քանի որ, ինչպես նա էր կարծում, խաչակրները կարող են իրենց սուրը
ուղղել դեպի Բյուզանդիա:
Խաչակիրները
հասան մինչև Փոքր Ասիա, որտեղից նրանց ճանապարհը արդեն բավականին դժվարացավ: Անտանելի
շոգից ամեն օր զոհվում էին տասնյակ ասպետներ, որոնց շնչահեղձ էին անում նաև ծանր հանդերձանքը:
Խաչակիրներին անընդհատ հարվածներ էր հասցում նաև սելջուկյան թեթևաշարժ այրուձին: Այնունամենայնիվ
խաչակիրների մեծ մասին հաջողվեց հասնել Կիլիկիա, որտեղ վերականգնելով ուժերը՝ նրանք
շարունակեցին իրենց ռազմարշավը:
Եդեսիան գրավելով՝
խաչակիրները այստեղ հիմնեցին իրենց առաջին
պետությունը՝ Եդեսիայի կոմսությունը: Ապա սկսվեց Անտիոքը պաշարումը: Այս պաշարումը,
սակայն, երկար տևեց: Բայց պահապաններից մեկի դավաճանության պատճառով խաչակիրներին հաջողվեց
գրավել Անտիոքը: Այստեղ խաչակիրները մուսուլմանների իսկական կոտորած կազմակերպեցին:
Սակայն խաչակիրների այս կոտորածը թեթև ալիքն
էր միայն այն ջարդի, որ նրանք կազմակերպեցին Երուսաղեմում[6]:
Երուսաղեմ հասավ
ոչ ավել քան 20 հազար խաչակիր ու երկարատև պաշարումից հետո զավթվեց նաև Երուսաղեմը:
Ժամանակակիցներից մեկը գրել է. «...Սողոմոնի տաճարում կոտորվեցին ավելի քան տաս
հազար մարդ: Եթե դուք այնտեղ լինեիք, ապա ձեր ոտքերը մինչև սրունքներ կթաթախվեին արյան
մեջ: Չէին գթում ո՛չ կանանց, ո՛չ երեխաների»:
Այս արնախում
պայքարից հետո խաչակիրները նետվեցին քաղաքը թալանելու: Տիրելով քաղաքն ու շրջակա տարածքները՝
խաչակիրները 1099թ. հիմնեցին Երուսաղեմի թագավորությունը: Երուսաղեմում մուսուլմանների նման սրբապիղծ արարքը
առաջացրեց մուսուլմանները զայրույթը:
Խաչակիրները,
գրավելով Միջերկրական ծովի արևելյան ափը, ոչ մի նորարարություն չներմուծեցին, քանի
որ այդ ժամանակ Արևելյան արտադրական մեխանիզմը առավել զարգացած էր, քան եվրոպականը:
Գրավված տարածներում խաչակիրները իրենց թալանի
դուրս եկած խուժանի նման էին պահում;
«Ամեն մեկը,
ով լավ հասկանում էր ֆրանկների արարքները,-գրել է 12-րդ դարի արաբ հեղինակ Ուսամա իբն
Մունկիզը իր «Խրատների գրքում»,- նրանց մեջ միայն կենդանիների կտեսներ, ովքեր միայն
մարտական առավելություն ունեն, ուրիշ ոչինչ, քանի որ կենդանիները ևս հարձակման ժամանակ
ունեն քաջություն ու պայքարելու կամք»:
Առաջին խաչակրաց
արշավանքի ընթացքում տեղի ունեցավ նաև Մաարրա քաղաքի պաշարումն ու գրավումը, որը թերևս
խաչակրաց արշավանքների բազմաթիվ սև էջերից մեկն է:
Չգիտեմ՝ իմ հայրենիքը վայրի գազանների
բնակավայր է,
թե՞ դեռ այն իմ տունն է:
1098թ. խաչակիրները
Անտիոքը գրավելուց հետո որոշեցին նվաճել նաև Մաարրա քաղաքը, որը կարևոր հետակետ էր
Դամասկոսի ճանապարհին: Սակայն խաչակիրները հանդիպեցին մուսուլմանների ուժեղ դիմադրությանը
և մեծ կորուստներ կելով՝ ետ քաշվեցին:
Մի շարք մանր
քաղաքներ գրավելուց հետո սակայն խաչակիրները ետ վերադարձան և պաշարեցին Մաարրան:
Նոյեմբերի վերջին
խաչակիրների կողմից պաշարվեց Մաարրա քաղաքը, սակայն պաշարումը դժվար ընթացք ունեցավ
առավել ևս որ ցուրտ ձմեռ էր:
Ճակատագիրը կոտրում է մեզ, կարծես
մենք ապակուց լինենք,
Եվ այևս երբեք մեր բեկորները
իրար չեմ միանա:
Իբն ալ-Ասիրը
գրել է. «Նրանց պաշտպանությունը կոտրելու համար ֆրանկները փայտե աշտարակ սարքեցին,
որ հասնում էր քաղաքի պատերի բարձրությանը: Շատ մուսուլմաններ, վախեցած պաշարումից,
կարծեցին, որ ամենաապահով տեղը քաղաքի ամենաբարձր կառույցներն են: Նրանք լքեցին պարիսպները՝
թողնելով անպաշտպան: Նրանց օրինակին հետևեցին շատերը՝ լքելով պաշտպանական դիրքերը:
Ֆրանկները աստիճաններ դրեցին ու բարձրացան ու երբ պահապանները նրանց վերևում տեսան,
նրանց մարտական ոգին կոտրվեց»:
Պահակազորը
և խաչակիրները եկան համաձայնության, ըստ որի քաղաքը հանձնվում է, իսկ խաչակիրները ապահովում
են անվտանգությւոնը: Սակայն խաչակիրնրը չպահեցին իրենց խոսքը և քաղաքի հանձնումից հետո
սկսեցին բնակչության կոտորածը:
«Նրանք մարդկանց
մորթում էին երեք օր շարունակ՝ կոտորելով ավելի քան հարյուր հազարին ու գերեվարելով
շատերին»,-նշում է ալ-Ասիրը:
Բնական է ալ-Ասիրի
թվերը չեն համապատասխանում իրականությանը, քանի որ այդ ժամանակ Մաարրայի բնակչությունը
հազիվ տաս հազար էր կազմում, այնուամենայնիվ սարսափն ու մահվան տեսարանները ահարկու
էին: Եվ հետո ինչպես խոստովանել էր ֆրանկներից մեկը «Մաարրայում մեր զինվորները
եփում էին հասուն կռապաշտներին իսկ փոքրերին խորովում և ուտում»: Ֆրանկների գազանությունները
պահպանվեցին մարդկանց հիշողության մեջ և ստեղծվեց նրանց՝ գիշատչի կերպարը:
Աբու ալ-Ալայի
հայրենի քաղաքի այս տանջանքները ավարտվեցին միայն 1099 թվականի հունվարի 13-ին, երբ
հարյուրավոր ֆրանկներ ջահերը ձեռքներին, սփռվեցին քաղաքի փողոցներով և հրի մատնեցին
բոլոր տներն ու կառույցները:
Մաարրայի դեպքերը
դարձան բաժանող սեպ արաբների ու ֆրանկների միջև:
Ուսամա իբն
Մունկիզի «Խրատների գիրքը» մեզ հնարավորություն է տալիս հասկանալու մուսուլմանների
և ֆրանկների փոխհարաբերությունները ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ դրանից դուրս:
Գրքի հեղինակը ծնվել է 1095թ. Շեյզարում: Նկարագրելով իր հարազատների գերեվարումը ֆրանկների
կողմից և հետո նրանց փրկվելը՝ նա գրել է. «Իմ երեխաների, եղբորս և մեր կանանց փրկությունը
թեթևացնում են ունեցվածքի կորստի ցավը, սակայն գրքերի կորուստն իմ ողջ կյանքում սրտիս
վերք կմնա»:
Հետագայում
Ուսաման իր գրքում նշում է նաև ֆրանկների և
իր ունեցած հարաբերությունների մասին՝ շեշտելով, որ վերջերս եկած ֆրանկները նման են
բարբարոսներին, իսկ դրանցից ավելի վաղ եկածները իսկապես հասկանում են իսլամն ու իր
ընկերներն են:
Խաչակրաց արշավանքները
չհասան իրենց նպատակին: Դրանք պատճառ դարձան միլիոնների մահվան, մշակութային արժեքների
ոչնչացման:
Դրանք խորացրեցին արևելք-արևմունք
հակամարտությունը: Խաչակրաց արշավանքները ակտիվացրեցին մուսուլմանների Սրբազան պատերազմի՝
ջիհադի գաղափարները:
[3] Маалуф А. Крестовые походы глазами арабов, Латтес, 2006.
[4] Ирвин Р. Ислам и крестовые походы 1096-1699, из сборника
"История крестовых походов"
под ред. Джонатан
Райли-Смита. Oxford University Press, 1995.
[5]
Nicolle, David . The
First Crusade, 1096–99: Conquest of the Holy Land. Osprey Publishing, 2003.