Skip to main content

Posts

Showing posts from April, 2011

Նահապետ Ռուսինյան «Կիլիկիա»

Նահապետ Ռուսինյան (1819-1876), հայ գրող, մանկավարժ, ազգային գործիչ: Ծնվել է Կեսարիա գավառի Էվքէերե գյուղում, սովորել է Կեսարիայում, այնուհետև՝ Կ.Պոլսում: 1844-51թթ. շարունակել է ուսումը Փարիզի Սորբոնի համալսարանում՝ ստանալով բժշկագիտության դոկտորի աստիճան: 1851թ. վերադառնալով Պոլիս՝ ծավալել է մանկավարժական, ազգային-հասարակական լայն գործունեություն՝ մեծ մասնակցություն բերելով արևմտահայոց Ազգային Սահմանադրության մշակման ու հաստատման աշխատանքներին: Ռուսինյանի «Կիլիկիա» բանաստեղծությունը, գրված 1860թ. հաստատուն տեղ ունի մեր ժողովրդի հիշողության մեջ, շնորհիվ հայրենասիրական ոգու և անկեղծ ներշնչանքի ( դարձել է երգ, երաժշտությունը՝ Գաբրիել Երանյանի): «Կիլիկիա» Երբոր բացուին դռներն յուսոյ, Եւ մեր երկրէն փախ տայ ձըմեռ, Չըքնաղ երկիրն մեր Արմենիոյ, - Երբ փայլե իւր քաղցրիկ օրեր. Երբոր ծիծառն իր բոյն դառնայ, Երբոր ծառերն հագնին տերև` Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա, Աշխարհ, որ ինձ ետուր արև: Տեսի դաշտերըն Սուրիոյ, Լեառն Լիբանան և իւր մայրեր. Տեսի զերկիրն Իտալիոյ, Վենետիկ և իւր կոնտոլներ. Կըղզի նման չիք

ՎԱՆԱՅ ՁԱՅՆ

Մի քանի օր առաջ մի փոքր նյարդայնացած էի, ու հետն էլ Ֆեյսբուքով քննարկում էինք որոշ հարցեր: Մեկ էլ Վարուժանը՝ ընկերներիցս մեկը, լինք ուղարկեց ու ասաց, որ լսեմ ու հանգստանամ: Պարզվեց՝ լիբանանահայերի Վանայ ձայն ռադիոն է : Շատ լավն է: Լսե՛ք: Համ էլ ցերեկը արաբերեն լեզվով հաղորդում ունեն: Շատ պարզ են խոսում, բոլոր հարաքաներով: Բացի այդ շատ լավ երգեր կան: Իսկ անկեղծ ասեմ ինձ արևմտահայերենն է դուր գալիս այս ռադիոյի: Սիրուն է շատ մեր լեզուն:

Գոլանի բարձունքներ

Երբ նայում ենք քարտեզին , տեսնում ենք մի շարք տարածքներ, որոնք այսպես կոչված վիճելի տարածքներ են: Ցավոք մեր երկիրն էլ զուրկ չէ դրանից: Ինչևէ այս գրառումը մեկ այլ վիճելի տարածքի մասին է: Խոսքը Գոլանի բարձունքների (արաբ. هضبة الجولان ) մասին է: Այն Մերձավոր Արևելքի կռվախնձորներից մեկն է: Մինչ 1967 թվականը Գոլանի բարձունքները մտնում էին Սիրիայի կազմի մեջ: Սակայն 1967 թվականի վեցօրյա պատերազմի արդյունքում իսրայելական զորքերը բռնազավթեցին այն: Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը: Գոլանի բարձունքներու մ կա հին քաղաքակրթությունների վեհ հետքը: Այս պատմական իրողությունը կարելի է տեսնել Կացրինե քաղաքի «Գոլանի հնությունները» թանգարանում և Երուսաղեմում Իսրայելի թանգարաններում: Դեռևս պղնձի դարաշրջանում գոլանի բարձունքները եղել են բնակավայրեր: Այստեղ հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ, որսորդությամբ և հողագործությամբ: Տները կառուցել են բազարտից, որը Գոլանի բարձունքներում բավականին շատ է: Տան հատակը բազալտե սալիկից էին սարքում: Երկո