Skip to main content

Posts

Showing posts from January, 2011

المسجد الاقصى‎‎

Երուսաղեմում է գտնվում իսլամական աշխարհի ամենահայտնի մզկիթներից մեկը՝ Ալ-Ակսան: Այն համարվում է երրորդը՝ Մեքքայի և Մադինայի մզկիթներից հետո: Այն նաև կոչվում է իր հիմնադրի անունով Օմարի մզկիթ: Օմարի կառուցածը փոքրիկ աղոթատեղի էր, սակայն հետագայում այն վերականգնվեց և ընդարձակվեց Աբդ ալ-Մալիքի կողմից, իսկ վերջնական տեսքը ստացավ ալ-Վալիդի ժամանակ: Մզկիթում միաժամանակ կարող են աղոթել մի քանի հազար հավատացյալ: Մզկիթը հայտնի է նաև այն պատճառով, որ հենց այս մզկիթի հետ է կապված Մուհամմադի գիշերային ճամփորդության լեգենդը: Առավել մանրամասն դիտե՛ք այստեղ :

Al-Azhar

Զով հունվարյան մի օր որոշեցինք գնալ Ազհար, և շատ ճիշտ օր ու ժամ ընտրեցինք, քանի որ մեր կամքից անկախ ականատես եղանք ուսանողների կողմից Ղուրանի ընթերցմանը: Շատ զարմացանք այն հանգամանքից, որ Ազհարի շեյխերից մեկը Ղուրանը գիտեր ավելի լավ, քան սեփական կենսագրությունը: Բանն այն է, որ նա կույր էր, բայց դա չէր խանգարում նրան ընդհատել ուսանողներին, ուղղել նրանց, նաև մեկնաբանել տվյալ այաթը: Շատ հետաքրքիր էր նաև շեյխերի նկատմամբ անսպառ հարգալից վերաբերմունքը սովորական եգիպտացիների կողմից... Ազհարի մզկիթի կառուցումը սկսվել է 10-րդ դարի վերջում, գրեթե միաժամանակ կառուցվել է նաև մզկիթին կից համալսարանը: Իսկ մնացածի համար գոյություն ունի Google, կամ առնվազն Wikipedia...

ԱՌԱՋԱՐԿ....

Առավոտյան արթնացա, երազումս Սալլահ ադ-Դինի ամրոցն էի տեսել: Շաաաաաաատ լավ երազ էր, կարծես միջնադարում լինեի: Հետո մտածեցի, որ կարելի է ստեղծել մի բլոգ, ուր կգրեմ կամ կգրենք արաբական աշխարհի մշակութային կոթողների, հետաքրքիր վայրերի, մի խոսքով ամեն ինչի մասին (դաժե կաֆեների): Ժողովուրդ էդքան ուսանող ունենք Սիրիայում ու Եգիպտոսում սովորած, չե՞ք կարող ամեն մեկդ մի բանի մասին գրել: Եթե ոչ, ուրեմն ամոթ ձեզ: Ա՛յ, օրինակ, մեր կուրսեցիները, որ այժմ Սիրիայում են նկարներ են ուղարկել, նենց լավն են, մի քանիսն էլ այս գրառման հետ կտեղադրեմ, տեսեք ու մզզզզզզզզզզզացեք, ՀԵՆՑ ՏԵՆՑ: